ՌԴ ՊՆ-ն խաղաղապահների մասին տեղեկագրում հայտնում է՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն բարձունք է գրավել, անցել դիրքի կահավորման
20:45 - 25 մարտի, 2023

ՌԴ ՊՆ-ն խաղաղապահների մասին տեղեկագրում հայտնում է՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն բարձունք է գրավել, անցել դիրքի կահավորման

ՌԴ ՊՆ-ն Արցախում խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում նշում է՝ մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հատել են Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել բարձունք (Սարիբաբա բարձունքից 2.9 կմ հյուսիս-արևելք) և անցել դիրքի ինժեներական կահավորման։

«Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի դրույթները կատարելու, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում զբաղեցրած դիրքեր դուրս բերելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին»։

Նշվում է, որ հրադադարի ռեժիմի մեկ խախտում էլ արձանագրվել է Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել