Հայաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվեց Թուրքիայի ազգային հավաքականին
23:01 - 25 մարտի, 2023

Հայաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվեց Թուրքիայի ազգային հավաքականին

Ավարտվեց ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024թ․ առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 1։2 հաշվով հաղթեց Թուրքիայի ազգային հավաքականը։

Ֆուտբոլային հանդիպմանը հաշիվը բացեց Հայաստանի հավաքականը․ հաշիվը բացվեց Օզան Կաբակի ինքնագոլի շնորհիվ։

Հանդիպման 34-րդ րոպեում Թուրքիայի հավաքականը հավասարեցրեց հաշիվը Օրկուն Կոկչուի գոլի շնորհիվ։

Արդեն երկրորդ խաղակեսում Թուրքիայի հավաքականը խփեց հանդիպման իր երկրորդ գոլը։ Հաշիվը դարձավ 1։2 է՝ հօգուտ Թուրքիայի հավաքականի։ Հայաստանի հավաքականին չհաջողվեց հավասարեցնել հաշիվը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել