Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին, մարտի 26-ին ժամը 11․00-ի դրությամբ, մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 10․88%-ը կամ 22 880 քաղաքացիներից 2 490-ը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Շիրակի մարզի Անի համայնքում, 11։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 10․64%-ը կամ 15 918 քաղաքացուց 1 693-ը։ Երկու համայնքներում, ժամը 11։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 10․78%-ը։
Ըստ աղբյուրի՝ ընտրողների մասնակցության թվերին, ըստ բնակավայրերի, կարելի է ծանոթանալ ԿԸՀ կայքում։
Նշվում է, որ Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։ Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։
comment.count (0)