Երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք
19:22 - 26 մարտի, 2023

Երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք

3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է սույն թվականի մարտի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:54-ին)։

«ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.85⁰ և արևելյան երկայնության 44.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես փոխանցում են ՆԳՆ ՓԾ-ից, երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Շիրակամուտ, Արջուտ, Լեռնապատ և Շահումյան գյուղերում 3-4 բալ ուժգնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել