1lurer.am: Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կառավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել երկրում դատական բարեփոխումների գործընթացը: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
Նախագահը դիմել է Կնեսետի բոլոր խմբակցությունների առաջնորդներին՝ թե կոալիցիոն, թե ընդդիմադիր՝ հորդորելով երկրի քաղաքացիների շահերն ամենից վեր դասել:
«Հանուն Իսրայելի ժողովրդի միասնականության՝ ես կոչ եմ անում դադարեցնել օրենսդրական գործընթացը»,- գրել է նա:
Երեկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին նրա վերջին հայտարարությունից հետո, որում նախարարը վարչապետին կոչ էր արել դադարեցնելու երկրում դատաիրավական փոփոխությունների գործընթացը։
Պաշտոնանկության լուրից հետո Իսրայելի հազարավոր բնակիչներ փողոց են դուրս եկել։ Ցուցարարները հավաքվել են կառավարական շենքերի մոտ, խաթարել տրանսպորտի երթևեկությունը:
Երուսաղեմում քաղաքացիները կարողացել են ճեղքել ոստիկանական արգելապատնեշները և հասնել վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայր:
Համաձայն բարեփոխման՝ խորհրդարանի մեծամասնությանն է վերապահվում Գերագույն դատարանի դատավորներին ընտրելու իրավունքը: Իսկ դատարանն, իր հերթին, կորցնում է Կառավարության որոշումները բեկանելու իրավունքը:
comment.count (0)