Երբ կավարտվեն «Հաղթանակ» կամրջի հիմնանորոգման աշխատանքներն, ու ինչ փուլում է ընթացքը |armtimes.com|

armtimes.com: Երևանի «Հաղթանակ» կամրջի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: 

Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ձախ կողմում սալիկապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, աջ կողմում դեռևս  խնդիր կա, որի կարգավորմանն են սպասում:

«Աջ կողմով խողովակաշարեր են անցնում, «Վեոլիա ջրի» հետ միասին պետք է հասկանանք՝ եթե այդ խողովակաշարերը փոխվելու են, փոխվեն, նոր շարունակենք աշխատանքը, որովհետև այդ հատվածում խնդիր կա»,-նշեց Գասպարյանը:

Նա նաև ավելացրեց, որ կփորձեն այս շաբաթվա ընթացքում ավարտել անվահեծերի փոխման աշխատանքները, որպեսզի ճանապարհը հնարավոր լինի երթևեկելի դարձնել:

Երևանի փոխքաղաքապետ Տիհրան Ավինյանի հարցին, թե ե՞րբ վերջնականապես կավարտվեն աշխատանքները՝ չհաշված լուսավորության աշխատանքները, Գրիգորյանը պատասխանեց.

«Ամենաուշը հունիսի կես՝ ամենավատ սցենարի դեպքում»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով