Իսրայելի նախագահն ընդունել է հրեական պետությունում Ադրբեջանի առաջին դեսպանի հավատարմագրերը |tert.am|
10:59 - 27 մարտի, 2023

Իսրայելի նախագահն ընդունել է հրեական պետությունում Ադրբեջանի առաջին դեսպանի հավատարմագրերը |tert.am|

tert.am: Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կիրակի ընդունել է հրեական պետությունում Ադրբեջանի պատմության մեջ առաջին դեսպան Մուխթար Մամեդովի հավատարմագրերը։

«Շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Իսրայելում Ադրբեջանի առաջին դեսպան Մուխթար Մամեդովի հավատարմագրերի հանձնման կապակցությամբ»,- գրել է Իսրայելի նախագահը Twitter-ի իր էջում։

«Այս նշանակումը կարևոր իրադարձություն է, քանի որ մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը», - հավելել է Հերցոգը։

Իսրայելում Ադրբեջանի դեսպանությունը ստեղծվել է 2022 թվականի նոյեմբերին, հունվարին Ալիևը Մուխթար Մամեդովին նշանակել է դիվանագիտական առաքելության ղեկավար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ai-24 հեռուստաալիքը, մարտի 29-ին Թել Ավիվում նախատեսված է Ադրբեջանի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը, ակնկալվում է, որ դրան կմասնակցի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանը դարձել է առաջին շիա երկիրը, որը հայտարարել է Իսրայելում դեսպանատուն բացելու մասին։ Երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են պահպանում 1992 թվականից։ 1993 թվականից Բաքվում գործում է հրեական պետության դեսպանատուն, իսկ Ադրբեջանը Թել Ավիվում ուներ առևտրային ներկայացուցչություն և զբոսաշրջային գրասենյակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել