news.am: Ես արել եմ օրենքի սահմաններում, ես երբեք չեմ անի այն, ինչն օրենքից դուրս է: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, դատական նիստից հետո Factor.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Դատական պրոցեսը ցույց կտա, որ սա մի կենդանու ֆանտազիայի արդյունքներն են: Ամբողջ դատական պրոցեսի ընթացքում այս ամենը կժխտվի»,- ասաց Գասպարյանը:
Հարցին՝ արդյո՞ք ինքը պատրաստվում է իր տունը վերադարձնել պետությանը, նախկին ոստիկանապետը արձագանքեց. «Գլուխները պատին են տվել, իմ տունը չեմ տալու պետությանը»:
Նշենք, որ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 79-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում)։
Հիշեցնենք` ՀՔԾ–ում քննվող բազմադրվագ քրգործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի եւ Լեւոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի եւ պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակության դեպքեր։ Դրանց հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս:
comment.count (0)