«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՄԻՊ նախկին պաշտոնակատար Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, որից հետո մինչ այժմ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր է մնացել։
Նշենք նաև, որ այսօր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտնեցին, որ ՄԻՊ պաշտոնում առաջարկել են Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը։
comment.count (0)