ԵՄ-ին Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում. Միշել
 |1lurer.am|
19:59 - 28 մարտի, 2023

ԵՄ-ին Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում. Միշել |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությանը Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու հարցը կքննարկվի դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում: Այդ մասին Քիշնևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Նա տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովը շուտով զեկույց կհրապարակի դեպի ԵՄ ճանապարհին Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի առաջընթացի մասին, որի հիման վրա կքննարկվի այդ բանակցությունները սկսելու հարցը:

Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև ընդգծել է, որ Մոլդովայում քննարկել է հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին նախապատրաստվելու հարցը: Միշելը կարծիք է հայտնել, որ այդ հանդիպումը կնպաստի Եվրոպայում անվտանգության բարձրացմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել