Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա
 |armenpress.am|
20:45 - 28 մարտի, 2023

Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Թեհրանից մեկնել է Մոսկվա։ Այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության Telegram-ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարը Ռուսաստան կժամանի Սերգեյ Լավրովի հրավերով: Նշվում է, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել