Իսրայելն ու Ադրբեջանը նույն կերպ են ընկալում Իրանից եկող սպառնալիքը: Այս մասին, ինչպես փոխանցում է ադրբեջանական «Report»-ը, այսօր ասել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։
«Իսրայելն ու Ադրբեջանը նույն կերպ են ընկալում Իրանից եկող սպառնալիքը: Իրանական ռեժիմը սպառնում է մեր տարածաշրջաններին, մեր ֆինանսական հնարավորություններին, զբոսաշրջությանը և ապակայունացնում է ողջ Մերձավոր Արևելքը»,- ասել է Քոհենը։
Նրա խոսքով դրա համար «անհրաժեշտ է կիրառել քաղաքական, տնտեսական գործիքներ, ինչպես նաև ձևավորել հուսալի և ուժեղ ռազմական ուժեր»։
comment.count (0)