Մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է․ քանդման աշխատանքների ժամանակ բեկորներ են ընկել գծերի վրա․ ՆԳՆ ՓԾ
15:30 - 01 ապրիլի, 2023

Մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է․ քանդման աշխատանքների ժամանակ բեկորներ են ընկել գծերի վրա․ ՆԳՆ ՓԾ

Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը. այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
 
May be an image of 2 people and outdoors
 
Բանն այն է, որ ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել