Ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականություն» վարկային համաձայնագիրը
14:35 - 04 ապրիլի, 2023

Ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականություն» վարկային համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:

Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ գործընթացները.

  • Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում
  • Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում
  • Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել