ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտականց հանձնաժողովը ՀՀ ՄԻՊ պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին առաջարկեց ՔՊ-ի կողմից առաջադրված Անահիտ Մանասյանի թեկնածությունը։
Ընդդիմության կողմից առաջադրված Էդգար Ղազարյանի թեկնածությանը հանձնաժողովը հավանություն չտվեց․ թեկնածությանը կողմ քվեարկեց միայն Թագուհի Թովմասյանը։
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին թեկնածու առաջարկելու մասին հարցը։
comment.count (0)