Ադրբեջանցիները կանգնեցրել են Գորիսից Ստեփանակերտ ուղևորվող ավտոմեքենան. 4 կին ուղևորների ինքնազգացողությունը վատացել է. Արցախի ՆԳՆ
08:45 - 05 ապրիլի, 2023

Ադրբեջանցիները կանգնեցրել են Գորիսից Ստեփանակերտ ուղևորվող ավտոմեքենան. 4 կին ուղևորների ինքնազգացողությունը վատացել է. Արցախի ՆԳՆ

Ապրիլի 4-ին՝ ժամը 23:40-ին, Արցախի ոստիկանության հերթապահ մասում Անձնագրային և վիզաների վարչության ծառայողներից հաղորդում է ստացվել, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քաղաքացիական անձանց (այդ թվում՝ կանայք, երեխաներ ու տարեցներ) Գորիս քաղաքից Ստեփանակերտ տեղափոխելիս՝ Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենան և արգելել են վերջիններիս մուտքը։ Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։

Միջադեպի հետևանքով արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է։ Վերջիններիս՝ խաղաղապահները շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել