tert.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է ապրիլի 9-ից երկշաբաթյա զինադադար հաստատել Ուկրաինայի պատերազմական գոտում և Ռուսաստանի նոր շրջաններում՝ Սուրբ Զատիկի տոնակատարությունների առիթով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովին, որն էլ վկայակոչել է պոնտիֆիկոսի հետ ունեցած իր անձնական զրույցը։
«Հաջորդ շաբաթ կաթոլիկ աշխարհի Զատկի շաբաթն է, իսկ հետո՝ ուղղափառների Զատկի շաբաթը: Եվ հենց նոր Հռոմի պապն ինձ ասաց, որ ի պատիվ դրա, նա առաջարկում է, որ Ուկրաինայում ռազմական գործողության գոտում երկու շաբաթով դադարեցվեն բոլոր գործողությունները: Այսինքն՝ այս կիրակից սկսած՝ երկու շաբաթ ընդհանրապես ոչ մի հարձակումներ չլինեն, և զինադադար հայտարարվի»,- ասել է Սևաստյանովը։
Վերջինս նաև նշել է, որ այս թեման շատ կարևոր է պոնտիֆիկոսի համար և խնդրել է այդ մասին հայտարարել իր անունից։
comment.count (0)