Լեզվի կոմիտե

Լեզվի կոմիտեն իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ ՀՀ լեզվական քաղաքականության բնագավառում։ Գործում է ՀՀ ԿԳՆ ենթակայության ներքո։ Հիմնվել է 1993 թվականին որպես ԿԳՆ Լեզվի պետական տեսչություն։ 2018 թ․ այն վերակազմավորվել է որպես Լեզվի Կոմիտե։ 2018թ․ հուլիսի 12-ին կոմիտեի նախագահ է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը։