«Լուսավոր Հայաստան»-ը գործող կուսակցություն է Հայաստանում։ Հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով։
Նախագահն է Էդմոն Մարուքյանը։ Կուսակցության խորհրդի անդամներ են Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Կարեն Սիմոնյանը, Գևորգ Գորգիսյանը եւ այլք։
Կուսակցությունը 18 պատգամավորներով ներկայացված է եղել 7-րդ գումարման ԱԺ-ում։
«Լուսավոր Հայաստան»-ը մասնակցել է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորել է Էդմոն Մարուքյանը։ ԼՀԿ-ն չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ընտրությունների ժամանակ ստանալով 15 591 ձայն (1.22%), և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան։
Կուսակցությունը հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ Վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։