Իրավաբան, փաստաբան, Սահմանադրական դատարանի դատավոր։ Ծնվել է 1975թ. ապրիլի 20-ին։ Սովորել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում 2008 – 2010 թվականներին սովորել է Նոթինգեմի համալսարանում՝ ստանալով մարդու իրավունքների մագիստրոսի գիտական կոչում։ 2001 թվականից մինչեւ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ 2013 թվականի ապրիլից Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի իրավաբան (փաստաբան) եւ իրավական խորհրդատու է։ 2017 թվականի նոյեմբերից մինչեւ 2018 թվականի փետրվարը եղել է Եվրոպական Խորհրդի միջազգային իրավունքի փորձագետ։
2008 թվականից մինչեւ 2019 թվականը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակցել է 80-ից ավելի դատական գործերի։ Եղել է «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ։