Հրանտ Գնունու Այվազյանը (սեպտեմբերի 14, 1969, Կիրովական), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, «Լուսավոր Հայաստան» խմբակցության եւ ԼՀԿ անդամ:1988-1989թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1992թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղը (Ճարտարագետ, ճարտարագետ-մեխանիկ)։1997-2001թթ. դասավանդել է Վանաձորի թիվ 13 դպրոցում: 2003թ.` «ՀԿ սեկտորի կարողությունների գնահատում» ծրագրի փորձագետ- գնահատող, 2006թ.` «Թափոնների համապարփակ կառավարման համակարգի ամրապնդումը ՀՀ-ում» ծրագրի փորձագետ: 2008-2019թթ. եղել է Լոռու մարզի «Արմոբիլ» ՓԲԸ անվտանգության ծառայության ղեկավար: 2011-ից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի դասախոս է: 2016-2019թթ.` Վանաձորի ավագանու անդամ: 2003-2019թթ.` «Լոռու զարգացման կենտրոն» հկ նախագահ: 2008-2014թթ. Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժնին կից սոցիալական աջակցության խորհրդի անդամ է, 2016-2018թթ.` Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի, 2018թ.` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի անդամ:2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: