Գեւորգ Լոռեցյանը ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին փոխնախարարն է, պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի հոկտեմբերի 30-ին։2019-ի դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել։ Դեկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։