«Բիլայն»-ը Վիմպելկոմ ընկերության ապրանքանիշն է, որի ներքո դուստր կազմակերպությունները տրամադրում են հեռահաղորդակցության ծառայություններ (առաջին հերթին՝ բջջային կապի ծառայություն) Ռուսաստանում («Вымпел-Коммуникации» ընկերություն) եւ ԱՊՀ երկրներում։ Այս ապրանքանիշի ներքո մատուցվում են բջջային (GSM, UMTS եւ LTE) եւ ֆիքսված կապի, լարային (FTTB) եւ անլար (Wi-Fi, «Բիլայն WiFi») գերարագ ինտերնետի հասանելիության ծառայություններ, IP հեռուստատեսություն («Բիլայնի տնային թվային հեռուստատեսություն» եւ «Բջջային հեռուստատեսություն»)։«ՎիմպելԿոմ» ընկերությունը հիմնադրվել է 1992թ։ Ընկերության գլխամասը տեղեկայված է Մոսկվայում։