2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։
8-րդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի համանուն խմբակցությունը։
Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։
2018 թվականի համաժողովրդական շարժմանը հաջորդած խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով սահմանադրական մեծամասնություն էր կազմել 7-րդ գումարման Ազգային ժողովում։
2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրություններին եւս կուսակցությունը մասնակցել էր «Իմ քայլը» դաշինքով, որի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձել էր Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։