Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն - ՏԶՆԿ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը ստեղծվել է 2018 թվականին: Այն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Կենտրոնի գործունեության առանցքային ուղղություններն են` ուսումնասիրությունները և վերլուծությունները, քաղաքականության մշակմանն ուղղված խորհրդատվությունը և շահերի պաշտպանությունը, տեղեկատվության հասանելիության ապահովումը և հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Իրականացվող ծրագրերի հիմնական ուղղությունները ներառում են, ինչպես տնտեսական վերլուծությունները և իրավաօրենսդրական դաշտում կատարվող փոփոխությունների մշտադիտարկումները, այնպես էլ` Հայաստանում գործարարությամբ զբաղվելու խոչընդոտների վերհանումը և դրանց լուծման ուղղությամբ պետական կառույցների հետ երկխոսության ձևավորումը: