«Ինֆոքոմը» փնտրում է լսարանի զարգացման և սոցիալական մեդիայի մասնագետի

Աշխատանքի անվանումը. լսարանի զարգացման և սոցիալական մեդիայի մասնագետ
Աշխատանքի տեսակը.  լրիվ դրույք, գրասենյակից
Դիմելու վերջնաժամկետը.  հոկտեմբերի 12, 2025թ․ 

Աշխատանքի էությունը․  մշակել լսարանի ընդլայնման ռազմավարություն, ստեղծվող մեդիա բովանդակությունը համապատասխանեցնել սոցիալական մեդիա հարթակների ձևաչափերին, առաջխաղացնել լրատվամիջոցի սոցիալական էջերը։

Հիմնական պարտականությունները.

  • լսարանի ուսումնասիրություն և մշտադիտարկում,
  • յուրաքանչյուր հարթակի համար հատուկ ձևաչափերի մշակում և դրանց համապատասխան բովանդակության ստեղծում,
  • մեդիա պլանավորում և դրա իրականացում,
  • լրատվամիջոցի ստեղծած բովանդակության տեղայնացում` ըստ առանձին սոցիալական ցանցերի (Instagram, Facebook, TikTok, Youtube),
  • սոցիալական ցանցերում գովազդային արշավների իրականացում,
  • լրատվամիջոցի առանձին նախագծերի, նախաձեռնությունների, կարևոր հրապարակումների հանրայնացման և առաջխաղացման համար սոցիալական մեդիա արշավների մշակում,
  • մեդիա ոլորտում առկա միտումներին համապատասխան մարտավարության և ձևաչափերի փոփոխությունների իրականացում։


Պահանջվող որակավորումները. 

  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ թվային մարքեթինգի, հաղորդակցության, լրագրության կամ հարակից ոլորտներում,
  • սոցիալական մեդիա գործիքների գերազանց իմացություն,
  • գրավոր հաղորդակցության և խմբագրման հմտություններ,
  • վիզուալ բովանդակության հետ աշխատանքի հմտություններ,
  • հայերենի գերազանց իմացություն,
  • նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատանքի կարողություն։


Աշխատավարձը

240000 – 320000 ՀՀ դրամ՝ առանց հարկերի։

Դիմելու կարգը

Դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ․ հասցեին` «Թեմա» տողում նշելով «Լսարանի զարգացման և սոցիալական մեդիայի մասնագետ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ