Աշխատանքի անվանումը. գործադիր օգնական
Աշխատանքի տեսակը. կես դրույք, գրասենյակից
Դիմելու վերջնաժամկետը. հոկտեմբերի 23, 2025թ․
Աշխատանքի էությունը․ աջակցել կազմակերպության ղեկավարությանը վարչական և կազմակերպչական գործառույթներում՝ ապահովելով գործընկերների, դոնորների և թիմի միջև արդյունավետ կապ, ինչպես նաև փաստաթղթերի շրջանառության և աշխատանքային գործընթացների ճշգրիտ կազմակերպում։
Հիմնական պարտականությունները.
- պլանավորել և համակարգել ղեկավարի հանդիպումները, թիմի պարբերական և արտահերթ քննարկումները, վարել օրացույցը,
- կազմել հանդիպումների արձանագրությունները և մշտադիտարկել պլանավորված գործողությունների կատարման ընթացքը,
- աջակցել ծրագրերի համակարգողներին և ֆինանսական տնօրենին պայմանագրերի, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի նախապատրաստման գործում,
- աջակցել ծրագրերի համակարգողներին ծրագրային գործողությունների պլանավորման, կազմակերպման և իրականացման գործում,
- վարել կազմակերպության փաստաթղթերի արխիվը,
- անհրաժեշտության դեպքում կազմակերպել միջոցառումներ և հանդիպումներ,
- անհրաժեշտության դեպքում նամակագրություն վարել գործընկերների և դոնորների հետ,
- աջակցել կազմակերպության գնումների իրականացման գործընթացին,
- կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել կազմակերպության կառավարմանը և որոշումների կայացմանը նպաստող այլ գործառույթներ։
Պահանջվող որակավորումները և հմտությունները․
- բարձրագույն կրթություն (նախընտրելի է լրագրության, կառավարման, հաղորդակցության կամ հարակից ոլորտներում),
- ադմինիստրատիվ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
- հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- կազմակերպչական և հաղորդակցական գերազանց հմտություններ,
- MS Office, Google Workspace և այլլ աշխատանքային գործիքների լավ իմացություն,
- մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- ժամանակի արդյունավետ կառավարում,
- մի քանի առաջադրանքներ միաժամանակ կատարելու և առաջնահերթություններ սահմանելու ունակություն,
- նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատելու կարողություն։
Աշխատավարձը
150000 – 220000 ՀՀ դրամ՝ առանց հարկերի (կես դրույքի համար)։
Դիմելու կարգը
Դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ․ հասցեին` «Թեմա» տողում նշելով «Գործադիր օգնական»: