«Բոլորին դեմ եմ» կուսակցություն

2026 թվականին հիմնադրվել է «Բոլորին դեմ եմ» շարժումը։ Նույն տարվա փետրվարի 1-ին կայացել է «Բոլորին դեմ եմ» շարժման ինքնալուծարվող կուսակցության հիմնադիր համագումարը, շարժումը պաշտոնապես գրանցվել է որպես կուսակցություն։

«Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցությունը հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, վարչապետի թեկնածուն 2026թ․ ապրիլի դրությամբ հայտնի չէ։

Կուսակցությունը չի ներկայացնում դասական նախընտրական ծրագիր, այլ առաջարկում է՝

— մասնակցել 2026 ԱԺ ընտրություններին,
— կազմել 100 օրյա կառավարություն,
— կատարել 3 փոփոխություն, որոնք են՝

— կայուն մեծամասնության չեղարկում,
— ընտրական շեմի իջեցում,
— «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկի ավելացում։

Կուսակցությունը հայտարարել է, որ ընտրվելուց եւ այդ փոփոխությունները կատարելուց հետո կուսակցությունն ինքնալուծարվում է եւ կազմակերպում արտահերթ ընտրություններ։

2026 թվականի ապրիլին կուսակցությունը հայտարարել է ՆԺԱՐ սահմանադրական շարժման հետ միավորվելու մասին՝ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։