2026 թվականին հիմնադրվել է «Բոլորին դեմ եմ» շարժումը։ Նույն տարվա փետրվարի 1-ին կայացել է «Բոլորին դեմ եմ» շարժման ինքնալուծարվող կուսակցության հիմնադիր համագումարը, շարժումը պաշտոնապես գրանցվել է որպես կուսակցություն։
«Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցությունը հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, վարչապետի թեկնածուն 2026թ․ ապրիլի դրությամբ հայտնի չէ։
Կուսակցությունը չի ներկայացնում դասական նախընտրական ծրագիր, այլ առաջարկում է՝
– մասնակցել 2026 ԱԺ ընտրություններին,
– կազմել 100 օրյա կառավարություն,
– կատարել 3 փոփոխություն, որոնք են՝
– կայուն մեծամասնության չեղարկում,
– ընտրական շեմի իջեցում,
– «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկի ավելացում։
Կուսակցությունը հայտարարել է, որ ընտրվելուց եւ այդ փոփոխությունները կատարելուց հետո կուսակցությունն ինքնալուծարվում է եւ կազմակերպում արտահերթ ընտրություններ։
2026 թվականի ապրիլին կուսակցությունը հայտարարել է ՆԺԱՐ սահմանադրական շարժման հետ միավորվելու մասին՝ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։