Վարույթն ընդհատված կետից շարունակելու հնարավորություն, ողջամիտ ժամկետի սահմանում․ ինչ փոփոխություններ են առաջարկվում Քրդատում

Վարույթն ընդհատված կետից շարունակելու հնարավորություն, ողջամիտ ժամկետի սահմանում․ ինչ փոփոխություններ են առաջարկվում Քրդատում Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել Քրեական դատավարության գործող օրենսգրքում։ Դրանք ինչպես ընթացակարգային, զուտ տեխնիկական փոփոխություններ են, այնպես էլ բովանդակային, դատավարության ընդհանուր կարգը սահմանող փոփոխություններ, որ առնչվում են դատավորի փոխարինումից հետո գործի քննությունը […]

Ընտանեկան տեխհսկողություն պետական գնումներում․ որդին վերահսկում է հոր շինարարությունը

«Արտակ Մարտիրոսյան Համլետի» անհատ ձեռնարկատերը շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության պայմանագրեր է կնքել և վերահսկել շինարարություններ, որոնք իրականացվել են նրա հորը՝ Համլետ Մարտիրոսյանին պատկանող «Լուսի-Արեգ» ՍՊԸ-ի և պետական մարմինների միջև կնքված պայմանագրերով։ 2019-ին պետական գրանցում ստացած «Արտակ Մարտիրոսյան Համլետի» Ա/Ձ-ն 2021 թվականից ակտիվ մասնակցում է պետական գնումներին՝ մատուցելով շինարարական աշխատանքերի տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ։ Շինարարական […]

Մայոր Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց այս դատավճիռը։ Հաշվանցելով Գրիգորյանի՝ նախնական կալանքի տակ անցկացրած 11 ամիս 1 օրը՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 5 տարի 29 օր ժամկետով ազատազրկումը։ Հայկազ Գրիգորյանն առայժմ ազատության մեջ է, […]

Ըստ վկայի՝ պատերազմի սկզբից մինչեւ վերջ 1-ին բանակային կորպուստը զինամթերքի խնդիր չի ունեցել

«Ես՝ Կարեն Ղամբարյանս, ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից»,– Հակակոռուպցիոն դատարանում այսօր այսպես սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալի հարցաքննությունը։ Վերջինս ներկայացել էր դատարան՝ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործով հարցաքննության։ Հովիկ Գաբրիելյանը, որ պատերազմի ժամանակ եղել է Խնձորեսկի զորամասի 2-րդ առանձին […]

Ըստ գնդապետ Մաղսուդյանի՝ ԻՍՎ անձնակազմը Ջրական հասնելու կոնկրետ ժամ չի ունեցել

44-օրյա պատերազմի ժամանակ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արտակ Մաղսուդյանի վկայությամբ՝ Ագարակի զորամասի ինժեներասակրավորական անձնակազմին 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Ջրական հասնելու կոնկրետ ժամ չի նշվել։  Այս հարցը դատարանում քննարկման առարկա է այն համատեքստում՝ կարո՞ղ էր արդյոք անձնակազմը հակառակորդի անօդաչու թռչող սարքից երկար մնալ պատսպարված, թե՞ ժամանակի խնդիր կար, եւ պետք էր շտապել։ Ինչպես հայտնի […]

Աստղագիտությունը, ազգագրությունն ու քիչ դիմորդներ ունեցող մասնագիտությունները

Արման Խաչատրյանն այս տարի ավարտեց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ինստիտուտի «Աստղաֆիզիկա» մագիստրոսական ծրագիրը։ Այստեղ ընդունվելու պատճառը մեկն էր՝ մանկության երազանքը։ «Ես Բյուրականից եմ ու փոքր տարիքից միշտ հաճախել եմ Բյուրականի աստղադիտարան։ Ինձ համար երկինքը մանկուց հետաքրքիր է եղել»: Արման Խաչատրյան «Աստղաֆիզիկա» մագիստրոսական ծրագրով սովորելու համար Արմանը դիմել էր դեռ 2021 թվականին, սակայն ծրագրի բացման […]

Վերաքննիչ դատարանը կարճել է Ֆունկցիոնալության գնահատման համակարգի վերաբերյալ գործի վարույթը

Ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի վերաբերյալ Վարչական դատարանի վճիռը բեկանվել է։ Վարչական վերաքննիչ դատարանը, նախագահությամբ Ալեքսանդրա Հարությունյանի, կազմով Միքայել Մելքումյանի եւ Հայկ Խաչատրյանի, այսօր կարճել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դեմ ներկայացված հայցադիմումի գործով վարույթը։ Հիշեցնենք՝ Ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը, որ ներդրվել է 2023 թ․ փետրվարին, ավելի քան […]

Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի գործի քննությունը սկսվել է նորից

44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը սկսվել է նորից։ Երեւանի քրեական դատարանում, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր նախնական դատալսումներն էին։ Գնդապետ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ (2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Մեղադրանքը, վերաբերում է, մասնավորապես, Թալիշ […]

«ԱԹՍ-ի ձայնը մոտենում-հեռվանում էր»․ 18 զինծառայողների զոհվելու գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է

44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակից Սենիկ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում պատսպարված անձնակազմին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման տալը ճիշտ չէր։ Հովհաննիսյանը մեկն է այն ոստիկաններից, որն այդ օրն այդ խաչմերուկում ծառայություն է իրականացրել եւ այդտեղ գտնվող անձանց, այդ թվում՝ Մեղրու զորամասի ինժեներասակրավորական անձնակազմին, հորդորել է պատսպարվել, […]

Վկան Հովիկ Գաբրիելյանի զորքին է մեղադրում բնագիծը թուլացնելու մեջ, Գաբրիելյանը՝ վկայի զորքին

44-օրյա պատերազմի ժամանակ Կուբաթլուի զորամասի հրամանատարի տեղակալ-թիկունքի պետ Հայկ Վանյանի խոսքով՝ 2020 թ․ հոկտեմբերի 5-ին հակառակորդը կարողացել է ճեղքել Ջրականի շրջանում իրենց պաշտպանության ներքո գտնվող բնագիծն ու իրենց գցել շրջափակման մեջ, քանի որ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանն իր զորքով ինքնագլուխ նահանջել է։ Այս մասին Վանյանը հայտարարեց դատարանում, ուր ներկայացել էր՝ Գաբրիելյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակում ցուցմունք […]

Քիմիկների գործով Էլլադա Հարությունյանին մեղսագրված հանցանքի վաղեմության ժամկետներն անցել են 

44-օրյա պատերազմից 5, իսկ Քիմիկների զորամասի վերաբերյալ քրեական գործը դատարան ուղարկելուց 3 տարի անց մեղադրյալներից մեկին՝ Էլլադա Հարությունյանին մեղսագրված հանցանքի քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները լրացել են։ Հարությունյանը, որ 2020 թ․ զբաղեցրել է Քիմիկների զորամասի համալրման բաժանմունքի պետի պաշտոնը, մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (2003 թ․ ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մաս), որի համար քրեական պատասխանատվության […]

«Որոշել եմ գնալ, ցուցմունքս փոխել»․ ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու գործով տուժողը պատմեց՝ ինչու ի սկզբանե իրականությունը չի հայտնել

2020 թ․ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու գործող տուժող Խորեն Մելիքյանը դատարանում հայտարարեց՝ նախաքննության ժամանակ մեկ անգամ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել, բայց խղճից դրդված՝ հաջորդ օրը գնացել եւ ճշմարտությունն է պատմել։ Խոսքը վերաբերում է այն դրվագին՝ արդյո՞ք պատսպարված 18 զինծառայողին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման տալու […]