ԿԿՀ-ն «Ինֆոքոմի» նյութերի հիման վրա վարչական տույժի է ենթարկել Մասիսի և Իջևանի համայնքապետներին
💰 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին և Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին՝ հիմք ընդունելով շահերի բախման դեպքերի վերաբերյալ «Ինֆոքոմի» հրապարակումները։ Համայնքի ղեկավարները տուգանվել են 300-հազարական դրամով։
📌 «Ինֆոքոմը» ուսումնասիրել էր Իջևանի համայնքապետարանի 2022-2024 թվականների գնումները և պարզել, որ այդ ժամանակահատվածում համայնքապետարանն ավելի քան 275 մլն դրամի գնում է կատարել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերություններից։
📌 Մեկ այլ հրապարակմամբ «Ինֆոքոմը» պարզել էր, որ Մասիսի համայնքապետարանը ավելի քան 384 մլն դրամի գնում էր կատարել ավագանու անդամի հորը և որդուն պատկանող ընկերությունից։

😁12👍9❤2
🇦🇲🇮🇹 Հուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիին:
🔸 Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ կառավարության՝ տարածաշրջանային ենթակառուցվածների ապաշրջափակմանը միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
📌 Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը: [ՀՀ ԱԳՆ]

👍8❤2😡2👎1
⚖️ Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը իր եզրափակիչ ելույթում հայտարարեց՝ չկա որեւէ տվյալ, որ տուժողը շփոթելու հետեւանքով է հետքայլ կատարել․ «Դա ընդամենը տուժողի ներկայացուցչի ենթադրությունն է, ով փորձում է հանգուցյալի փոխարեն ցուցմունք տալ։ Միգուցե տուժողը ողջ մնալու պայմաններում ցուցմունք տար, որ չի ենթարկվել կարգավորողի ցուցումներին եւ պայմանավորված վարչապետի անձով՝ վերջին պահին որոշել է չզիջել շարասյանը։ Հետիոտնի իրավախախտ վարքագիծը պարզ երեւում է»։
🗣 Պաշտպանի այս հայտարարությունները վրդովեցրին տուժողի հորը, որը, մի կերպ զսպելով զայրույթը, տեղից պարբերաբար արձագանքում էր՝ հարցնելով․ «Էս մարդն ադեկվա՞տ է»։ Նախագահող դատավորը դատավարության ընթացքը չխոչընդոտելու հորդորներ էր անում։ Տուժողի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն էլ, արձագանքելով պաշտպանի ելույթին, այն իրավական շանտաժ որակեց՝ նշելով՝ գոնե ներողություն խնդրեն, դիմում են շանտաժի։ Սա, ըստ Ասլանյանի, լավագույնս նկարագրում է պաշտպանական ճառի իրավական արժեքն ու տրամաբանությունը։
📎 Կարդալ ավելին

Infocom
Սոնա Մնացականյանի գործով կողմերի եզրափակիչ ելույթները՝ ամփոփ - Infocom
Սոնա Մնացականյանի գործով կողմերի եզրափակիչ ելույթները՝ ամփոփ «Հուսով եմ՝ դատարանը կառաջնորդվի ոչ թե մի խումբ անձանց ճնշումներով, այլ օրենքի տառով, իմ գործողությունները կգնահատի ինձ վերաբերելի իրավական նորմերով եւ կկայացնի արդարացման վերդիկտ»,- 2022 թ․ վարչապետի…
😢6😡5❤4😁2👎1
Infocom
🇷🇺 ՌԴ Կամչատկա թերակղզու մոտակայքում 8.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կա մի քանի տուժած, վնասվել են շենքեր: Գրանցվել է մինչև 4 մետր բարձրությամբ ցունամի: 🔸 Ճապոնիայի արևելյան ափամերձ գոտու մեծ մասը, որը 2011թ. ավերածությունների էր ենթարկվել…
🇷🇺 Կուրիլյան կղզիներում՝ Սևերո-Կուրիլսկ քաղաքից 178 կմ հեռավորության վրա, գրանցվել է 6.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է 68 կմ խորության վրա։
❗️Քաղաքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել երկրաշարժից հետո։ Վնասվել են աղյուսե ծխնելույզները, հնարավոր է նաև՝ ինժեներային ցանցերը:
📌 Կամչատկայի մերձակայքում հզոր երկրաշարժից հետո ցունամիի չորս ալիք է հասել. Սևերո-Կուրիլսկի նավահանգիստը և ձկնարդյունաբերական օբյեկտները հեղեղվել են։
❗️Սևերո-Կուրիլսկի նավահանգիստը փակ է մինչև ցունամիի հետևանքների ուսումնասիրությունը։ |armenpress.am|

😢4❤2👍1
‼️ Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում:
🗣 Այս մասին Նյու Յորքում՝ ՄԱԿ կենտրոնակայանում, կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

❤23👍14😁4
ℹ️ ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը պարզաբանել է տարածաշրջանի տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման թեմայով, իր խոսքով, ԶԼՄ-ներում ստեղծված «շփոթը».
🔸 «ՀՀ այն ներկայացուցիչները, ովքեր ասում են, թե Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու, միանշանակ խոսում են այնպիսի բանաձևերի մասին, որոնք անհամատեղելի են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։
🔸 ՀՀ այն ներկայացուցիչները, ովքեր խոսում են քննարկումների մասին, նկատի են առնում ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակում գտնվող բանաձեւեր, կառուցապատման իրավունքներ եւ այլն [...]:
‼️ ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, իհարկե, չի կարող արտապատվիրակվել։ Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես-կառավարումը կարող է»:

👍14👎4😁4
⛽️ Ինչով է պայմանավորված 2025-ի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը՝ ըստ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի.
📌 Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներ,
📌 հեղուկ գազի ձեռքբերման գնի բարձրացում,
📌 սեզոնայնությամբ պայմանավորված՝ սահմանին առաջացած խցանումների պատճառով Հայաստան քիչ բեռնատարների մուտք,
📌 առաջարկի համեմատ պահանջարկի աճ։
🔍 «ՄՊՀ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեղուկ գազի շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: Պարզվել է, որ ներկայումս ՀՀ-ում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։ Ավելին, ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3 տոկոս և ավելի կշիռ ունի ընդամենը 9 տնտեսավարող սուբյեկտ»,- նշված է հաղորդագրության մեջ:

👎14❤4👍2
🚘🪪 Օգոստոսի 2-ից օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները կարող են երեք ամիս անխոչընդոտ մեքենա վարել Հայաստանում և չենթարկվել վարչական պատասախանատվության։
✅ Օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ Հայաստանում գտնվող օտարերկրյա վարորդական իրավունքի վկայական ունեցող քաղաքացիների և երկքաղաքացիների վրա ևս օրենսդրական փոփոխությունը տարածվում է։
[ՀՀ ՆԳՆ]

👍12❤1
Infocom
⚖️ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ: 📌 Նա մեղավոր է ճանաչվել 44-օրյա պատերազմի՝ ռազմական դրության ժամանակ՝ 2020 թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ…
🧑🏼🚀 Վերաքննիչ դատարանը հրապարակել է 44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով որոշումը, որով մեղադրական դատավճիռը մնացել էր անփոփոխ։
⚖️ Դատարանն արձանագրել է, որ հակառակորդի մոտեցող խմբավորման մասին Հարությունյանի՝ «մերոնք են» կամ «հավանաբար մերոնք են» խոսքերը շփոթության մեջ են գցել դիվիզիային եւ թուլացրել դրա զգոնությունը․ «Հարությունյանը, հանդիսանալով ՊԲ հրամանատար, նախատեսել է կամ առնվազն պարտավոր եւ կարող էր նախատեսել, որ իր տված ցանկացած տեղեկություն, անկախ այլ աղբյուրներից ստացված տվյալների առկայությունից կամ բացակայությունից, կարող էր ընկալվել որպես հավաստի եւ առավել արժանահավատ ու ծանրակշիռ»։
🔹Ըստ Վերաքննիչի՝ ներկայացված փաստաթղթերում առկա չեն բավարար տվյալներ, որոնք հիմք կտային գալու եզրահանգման, որ Հարությունյանի մոտ ազատազրկմանը խոչընդոտող հիվանդությունները պարզելու նպատակով անհրաժեշտ է նշանակել դատաբժշկական փորձաքննություն։
📎Կարդալ ավելին

👍3😢2❤1
Infocom
💵🎤 Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե։ 📌 Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
🎤 Կառավարությունը փոփոխություններ է կատարել Սնուպ Դոգի հայաստանյան հյուրախաղերին վերաբերող նախագծում՝ «Սնուպ Դոգի (Snoop Dogg)» բառերը փոխարինելով «Ջենիֆեր Լոպեսի (JLo)» բառերով։
🔸 «ԿԳՄՍՆ կողմից Ծրագիրն իրականացնող «Դոպինգ Սփեյս» կազմակերպության հետ հետևողական քննարկումների արդյունքում, վերջինս ներկայացրել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման նոր ժամկետները և նոր Աստղի անունը:
🔸 Ծրագրի իրականացման համար կառավարությունը 2023 թվականին «Դոպինգ Սփեյս»-ին հատկացրել է 2,318,596,8 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ): 2025-ին իրականացվող միջոցառման համար «Դոպինգ Սփեյս»-ին հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու։
🔸 Նախագիծը կիրականացվի 2025 թվականին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ համերգով հանդես կգա Ջենիֆեր Լոպեսը», - նշված է հիմնավորման մեջ։

😁30👎5❤3😡2👍1
❗️ Կեղծ էջերից հաղորդագրություններ են ուղարկում հաճախորդների անձնական տվյալները կորզելու նպատակով: «Հայփոստը» նշում է, որ ընկերությունն այս հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:
📌 ««Հայփոստի» հաճախորդներն առաքանու մասին հաղորդագրություն են ստանում պաշտոնական հեռախոսահամարից, երբ իրենց առաքանին փոստային բաժանմունքում է: Հաղորդագրության մեջ կցվում է նաև պաշտոնական հղում, որի միջոցով կարող են առաքում պատվիրել։
🔸 Խնդրում ենք չվստահել կեղծ էջերին և որևէ անձնական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով»,- ասված է հայտարարության մեջ:

👍7❤1
‼️ Վերին Լարսի անցակետը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել է սելավի պատճառով։
📌 Տեղեկությունը հայտնել է Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը՝ նշելով․ «Ուսումնասիրում ենք մասշտաբները։ Նախնական տվյալներով՝ ոչ մի վտանգավոր բան չկա»։
❗️ «Սպուտնիկ Արմենիա»-ին Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնել են, որ սելավը հեղեղել է դեպի Վերին Լարս տանող ճանապարհը «Կազբեգի» անցակետի մոտ։

👎6❤2👍1
Infocom
🇪🇺 ԵՄ-ն զգուշացրել է Ուկրաինային, որ հետևանքներ կլինեն, եթե Գերագույն ռադան չքվեարկի հակակոռուպցիոն գերատեսչությունների անկախությունը սահմանափակող նախագծի դրույթները ամբողջությամբ չեղարկելու օգտին։ ❗️Օգոստոսին Ուկրաինան ԵՄ-ից պետք է ստանա 3.05 միլիարդ եվրո…
🇺🇦 Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը վերականգնելու մասին նախագահի ներկայացրած օրինագիծը: Փաստաթղթի օգտին քվեարկել է 331 պատգամավոր։
❗️Ավելի վաղ հաստատված օրենքը բողոքի ցույցերի և եվրոպական կողմի դժգոհության առիթ էր դարձել: |1lurer.am|

👍9😁3
❗️Հուլիսի 31-ին՝ ժամը 22։26-ին գրանցվել է 2․5 մագնիտուդով երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ։
📌 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
🔸 Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Ձորագյուղ, Լիճք, Վարդաձոր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
[ՆԳՆ փրկարար ծառայություն]

❤2👎2👍1
⚖️ Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ ՀՀ-ի որպես ապօրինի գույք բռնագանձել՝
🏘 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.
➕ 1 իրավաբանական անձում մասնակցություն.
💰 14 միլիոն 203 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

👍6
☀️ Սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։
🌅 Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։
[Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

😢6👎2
Infocom
‼️ Վերին Լարսի անցակետը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել է սելավի պատճառով։ 📌 Տեղեկությունը հայտնել է Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը՝ նշելով․ «Ուսումնասիրում ենք մասշտաբները։ Նախնական տվյալներով՝ ոչ մի վտանգավոր բան չկա»։…
🔸 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
[ՆԳՆ փրկարար ծառայություն]
[ՆԳՆ փրկարար ծառայություն]
👍4😁1
Infocom
❗️Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի քրեական դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական գործը չի վերանայի: 📢 ՍԴ որոշումից հետո Դավիթ Հարությունյանը դիմել էր ԲԴԽ` իր գործի վերանայման պահանջով: ԲԴԽ-ն դիմումը գրավոր է քննել ու առանց կողմերի…
❗️ Երեւանի քրեական դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթի գործով ԲԴԽ-ի տված մեկնաբանությունը խաթարում է սահմանադրական կարգի հիմքերն ու կասկածի տակ դնում Սահմանադրական դատարանի որոշումների պարտադիր ուժի հիմնարար բնույթը։ Այս եզրահանգմանն է եկել ՍԴ-ն՝ բավարարելով նախկին դատավորի արդեն երկրորդ դիմումը։
👨🏻⚖️ Առաջին դիմումի բավարարումից հետո Հարությունյանը դիմել էր ԲԴԽ՝ իր վերաբերյալ գործը վերանայելու համար, ինչը, սակայն, Խորհուրդը մերժել էր՝ պատճառաբանությամբ, որ ունի հայեցողություն՝ վերանայելու կամ չվերանայելու հարցում՝ այն դեպքում, երբ ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող չի ճանաչել վիճարկվող դրույթները։
⚖️ ՍԴ-ն, սակայն, արձանագրել է՝ վարույթը ենթակա է վերանայման ե՛ւ այն դեպքում, երբ ինքը որեւէ հոդված հակասահմանադրական է ճանաչում, ե՛ւ այն դեպքում, երբ ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, բայց կոնկրետ մեկնաբանությամբ։ Տվյալ դեպքում ԲԴԽ-ի մեկնաբանությունը չէր համապատասխանում ՍԴ-ի մեկնաբանությանը։

ԲԴԽ-ն պարտավոր էր վերանայել Դավիթ Հարությունյանի գործը․ ՍԴ որոշումը - Infocom
Երեւանի քրեական դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթի գործով Բարձրագույն դատական խորհրդի տված մեկնաբանությունը խաթարում է սահմանադրական կարգի հիմքերը, վտանգում է իրավունքի գերակայության եւ սահմանադրական վերահսկողության ինստիտուցիոնալ…
❤1