Դատարանին ներկայացվել են նոր փաստեր առ այն, որ Դավիթ Գալստյանը, հայտնվելով ազատության մեջ, փորձել է խոչընդոտել գործի քննությանը․ ԲԴԽ

Դատարանին ներկայացվել են նոր փաստեր առ այն, որ Դավիթ Գալստյանը, հայտնվելով ազատության մեջ, փորձել է խոչընդոտել գործի քննությանը։ Այս մասին հայտնում են ԲԴԽ մամուլի ծառայությունից։ 

Ի պատասխան բազմաթիվ հարցադրումների՝ «Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ նախորդ ամիս առաջին ատյանի դատարանի կողմից գրավի դիմաց արձակված գործարար, զենքերի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից կրկին կալանավորվել է, քանի որ մեղադրանքի կողմը դատարանին ներկայացրել է նոր փաստեր առ այն, որ ամբաստանյալը, հայտնվելով ազատության մեջ, փորձել է խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով