Միացյալ Նահանգները որոշել է որոշ տեսակի զենքեր չուղարկել Ուկրաինա  | azatutyun.am

azatutyun.am

ԱՄՆ-ը դադարեցնում է Ուկրաինային Բայդենի ղեկավարման ժամանակ խոստացված որոշ զինատեսակների մատակարարումը, քանի որ Պենտագոնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամերիկյան պահեստները զգալիորեն նվազել են։ Այս որոշումը կայացվել է «Ամերիկայի շահերն առաջնահերթ համարելու» սկզբունքով՝ ըստ Սպիտակ տան խոսնակ Աննա Քելլիի հայտարարության։

«ԱՄՆ զինված ուժերի հզորությունը կասկածից վեր է, պարզապես հարցրեք Իրանին», – ասել է Քելլին՝ հղում անելով վերջերս Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացված ամերիկյան ռմբակոծություններին և հրթիռային հարվածներին։

Քելլիի այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Politico-ն մեջբերել է անանուն ԱՄՆ պաշտոնյայի, ըստ որի՝ Պենտագոնի վերանայման արդյունքում պարզվել է, որ մի շարք մատակարարման ենթակա զինատեսակների պաշարները չափազանց ցածր են, ուստի դրանց ուղարկումը ժամանակավորապես կասեցվել է։

ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրել է ավելի քան 66 միլիարդ դոլարի զենք և ռազմական օգնություն՝ 2022 թ. փետրվարից ի վեր։ ԱՄՆ-ը հորդորել է դաշնակիցներին հատկապես օդային պաշտպանության համակարգեր տրամադրել Կիևին, սակայն շատ երկրներ, հատկապես Արևելյան Եվրոպայում, հապաղում են, քանի որ իրենք ևս սպառնալիք են զգում Ռուսաստանի կողմից։

ԱՄՆ որոշումը զենքի մատակարարումների կասեցման վերաբերյալ կայացվել է այն ժամանակ, երբ, ըստ ուկրաինական պաշտոնյաների, Ռուսաստանը իրականացնում է Ուկրաինայի դեմ իր ամենալայնամասշտաբ համատեղ օդային հարձակումը՝ նորից տապալելով խաղաղ բանակցությունների հույսերը, որոնք պաշտպանում է նախագահ Դոնալդ Թրամփը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով