tert.am: Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությանը հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Շատ ուրախ եմ հայտնել, որ հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար է նախատեսվել տրամադրել Հայաստանին՝ գլոբալ առողջապահական հիմնադրամի շրջանակում այս հարցում աջակցելու նպատակով», - ասաց նա:

Նա նշեց, որ եթե այս հավելյալ միջոցներն ավելացնենք արդեն իսկ նախատեսված նոր աջակցությանը՝ կապված COVID19-ի հետ, ապա Հայաստանին այս մասով աջակցությունը կկազմի 5.4 մլն դոլար:

Լին Թրեյսիի խոսքով՝ միջոցներն ուղղվելու են լաբորատոր կարողությունների ամրապնդմանը, օգնելու են ՀՀ կառավարությանը նոր կորոնավիրուսի առավել ծանր դեպքերի բուժումն ապահովելու համար։

Ավելին՝ tert.am-ում