Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում թեստավորում է արվել. Արցախի առողջապահության նախարարություն
12:49 - 23 մայիսի, 2020

Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում թեստավորում է արվել. Արցախի առողջապահության նախարարություն

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջանային բաժինների աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: Ընդհանուր առմամբ, թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել այդ օջախներից ու բուժանձնակազմից վերցված 56 փորձանմուշ:

Շրջանում շարունակվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումները: Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: Բնակիչների հետ տարվել են նաև սան-լուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ, տրամադրվել են ախտահանիչ նյութեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել