Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ուզում եմ խնդրել սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցներին, որ միասին այս բարդ ճանապարհն անցնենք. Արշակյան
 |1lurer.am|

Ուզում եմ խնդրել սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցներին, որ միասին այս բարդ ճանապարհն անցնենք. Արշակյան |1lurer.am|

1lurer.am: Կիրանցիների, սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի հույզերը հասկանում եմ, և խնդրելու եմ մի փոքր վստահություն և համբերություն ունենալ, և մենք այս ճանապարհը միասին կանցնենք: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 3-ի նիստին ՄԻՊ-ի՝ 2023 թվականի գործունեության հաղորդման շրջանակում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ կարծիք հայտնելով, թե կիրանցիների հույզերի վրա ազդում են կեղծ լուրերը, թե իբրև թուրքը հայկական բարձունքներ է գրավում, գյուղերը տրվում են: Հակոբ Արշակյանը ներկայացրեց նաև կիրանցիների և փակված ճանապարհն անցնող քաղաքացիների միջև գրանցված միջադեպը և այս համատեքստում պետության պարտավորությունը: «Քաղաքացիների մի հատվածը փակել է ճանապարհը (չեմ ողջունում ամենևին, միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ, և  չի կարելի նման բան անել), մյուս հատվածն էլ ուզեցել է անցնել մեքենայով այդ ճանապարհով: Այսինքն՝ նրա իրավունքն այդ մեքենայով ճանապարհ անցնելն է, մյուսն էլ իր բողոքի ակցիան է իրականացնում: Այն մարդիկ, որոնք ճանապարհը փակել են, հարձակվել են մեքենայի վրա, կոտրել են: Հիմա պետության դերը ո՞րն է, երբ գալիս եք, մեղադրում եք, թե մեքենան կոտրում են, իրավապահները քայլեր են ձեռնարկում: Բա ի՞նչ պետք է անեն, պետք է թողնեն, որ երկու քաղաքացիները իրար հետ հաշվեհարդա՞ր տեսնեն, պետք է ամեն ինչը օրենքին համապատասխան ձևով կասեցնեն, ոնց որ հրաշալի արել են, և արել են նաև անցած տարի Երևանի կենտրոնում, և ճիշտ են արել: Չի կարելի, անթույլատրելի է, որ քաղաքացիներն իրենց իրավունքներն իրացնելիս մեկը մյուսի մեքենաները սկսեն կոտրել»,- ասաց նա և անթույլատրելի համարեց նման պահվածքն արդարացնող որևէ խոսույթ, ինչպես նաև մեքենանր կոտրելը, մարդկանց ահաբեկելը, ստերով ծայրահեղություններ արդարացնելը: Հակոբ Արշակյանը նաև կարծիք հայտնեց, որ ԱԺ ամբիոնից հնչող յուրաքանչյուր խոսք պետք է լինի ոչ թե ուղղորդող, որ էլի ծայրահեղություններ լինեն, այլ բալանսավորող, որպեսզի դրանք այլևս տեղի չունենան: Նա նաև հորդորեց սուտ լուրեր տարածելով չազդել կիրանցնիների հույզերի վրա: «Մենք այս բարդ ճանապարհը պետք է միասին անցնենք: Եվս մեկ անգամ ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին սահմանամերձ գյուղերի և խնդրել, որպեսզի մենք փոխվստահությամբ իրար հետ այս ճանապարհն անցնենք: Մենք որևէ բան ձեր մեջքի հետևում չենք անելու, չենք անում: ՀՀ սուվերեն տարածքից որևէ մետր, միլիմետր, սանտիմետր չի զիջվելու, դա հնարավոր էլ չէ մեր օրենսդրությամբ, և մենք պետք է այս ճանապարհն անցնենք»,- ասաց Հակոբ Արշակյանը:
Այսօր 12:47
Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ: Նա Ադրբեջան է այցելել Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցեր, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովը խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին և ընդգծել, որ Բաքուն հաստատակամ է իրական արդյունքների հասնելու կարգավորման գործընթացի բոլոր կետերում։ Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածությունները առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում։
20:05 - 02 մայիսի, 2024
ԱՄՆ-ը պետք է դադարեցնի բոլոր ռազմական և անվտանգության հատկացումներն Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսականներ
 |1lurer.am|

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի բոլոր ռազմական և անվտանգության հատկացումներն Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսականներ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ 66 կոնգրեսական երկրի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին կոչ է արել 200 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականներին, ավելացնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել բոլոր ռազմական ու անվտանգության հատկացումները Ադրբեջանին և ուսումնասիրել ադրբեջանցի պատերազմական հանցագործների դեմ պատժամիջոցների կիրառման հարցը։ Նամակն ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալլարթին և կոնգրեսական Բարբարա Լիին: Կոնգրեսականները նամակում կոչ են արել նաև Հայաստանին հատկացնել 20 միլիոն դոլար ռազմական ֆինանսավորում, 10 միլիոն դոլար՝ արտերկրում ռազմական կրթության և վերապատրաստման համար, ևս 10 միլիոն դոլար՝ իրավական բարեփոխումների, 10 միլիոն դոլար էլ՝ ժողովրդավարական բարեփոխումների համար: Նամակի հեղինակները հատկապես մտահոգություն են հայտնել Հայաստանի դեմ նոր պատերազմ հրահրելու՝ Ալիևի ռեժիմի մտադրությունների վերաբերյալ։ Կոնգրեսականներն ասել են, որ Իլհամ Ալիևն իր ցեղասպան գործողություններով բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում արդար խաղացող չէ, և Միացյալ Նահանգները չպետք է որևէ օգնություն տրամադրի նրա ռեժիմին անվտանգության ոլորտում: Ամերիկացի օրենսդիրները դատապարտել են ԱՄՆ Պետքարտուղարությանը և միջազգային կազմակերպություններին, որ Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության չեն ենթարկում մարդու իրավունքների խախտումների համար: «Վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները լրջորեն մտածի պատժամիջոցներ սահմանելու մասին, որպեսզի ադրբեջանցի պաշտոնյաները պատասխանատվության ենթարկվեն միջազգային իրավունքի բոլոր խախտումների համար»,- ասվում է նամակում։
15:10 - 02 մայիսի, 2024
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
 |armenpress.am|

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) 2024 թվականի տարեկան իր  զեկույցում կոչ է անում կառավարությանը ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերի և այլ կրոնական կամ մշակութային օբյեկտների վերականգնման, պահպանման և պաշտպանության համար: Զեկույցում ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տրվում Ադրբեջանը ներառել «հատուկ մտահոգություն առաջացնող երկրների» ցանկում՝ կրոնական ազատության համակարգված, շարունակական և աղաղակող խախտումների համար, ինչպես սահմանված է միջազգային կրոնական ազատության մասին օրենքում (IRFA): Հրապարակված զեկույցում ընդգծվում է, որ 2023 թվականին Ադրբեջանի կառավարությունը շարունակել է սպառնալիք ներկայացնել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող կրոնական օբյեկտների համար: Զեկույցը հիշեցնում է, որ Ադրբեջանում կրոնների հետ աշխատանքի պետական պաշտոնական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին կոչ էր արել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներին լքել Դադիվանքը՝ կեղծ պնդում անելով, թե նրանք (խմբ․ Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները) որևէ առնչություն չունեն այդ կրոնական օբյեկտի հետ:
12:27 - 02 մայիսի, 2024
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին

ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ մայիսի 1-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի եւ հանձնախմբի անդամ Ջիմ Կոստայի հետ:Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով: «Կոնգրեսականները հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին: Կարևորել ենք ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Քննարկվել է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը»,- գրել է պատգամավորը: Հանդիպմանը մասնակից հայ խորհրդարանականներն են եղել Արման Եղոյանը, Արսեն Թորոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Կոնջորյանը, Սարգիս Խանդանյանը: Ներկա է եղել նաև ԱՄՆ-ում ՀՀ-ի դեսպան Լիլիթ Մակունցը։
11:48 - 02 մայիսի, 2024
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու․ Փաշինյան

Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու․ Փաշինյան

Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու՝ սահմանի պահպանության համար։ Սահմանի պահպանության հարցը ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը։  Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։ «Սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու։ Սահմանի պահպանության հարցը ամբողջությամբ իրականացնելու է ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Որովհետև սահմանապահ զորքերի մանդատն է իրականացնել ՀՀ-ի սահմանի պահպանությունը։ Այսինքն էդ հատվածում, սահմանի վրա մենք Պաշտպանության նախարարության դիրքեր չենք ունենալու և հնարավոր է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն էդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականանցելու»,- ասել է վարչապետը։
23:16 - 01 մայիսի, 2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազատումը
 |1lurer.am|

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազատումը |1lurer.am|

1lurer.am: Կա պայմանավորվածություն, թե Տավուշից հետո որ սահմաններում է նախագծվում սահմանագծումը, արդյոք երաշխավորված է, որ Ադրբեջանը կվերադարձնի մեզ Վարդենիսի, Ջերմուկի, Իշխանասարի, Ներքին Հանդի ուղղություններում այն տարածքները, որոնք լեգիտիմորեն մերն են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է այս հարցին: «Նախ` հերթականության մասին. սահմանազատման հանձնաժողովի հայտարարության մեջ ընդգծված այդ գործընթացը, եթե չեմ սխալվում` ընդգծված է, բայց եթե նույնիսկ ընդգծված չէ, սա հստակ պայմանավորվածություն է, որ տեղի են ունենալու քայլերը հետևյալ հաջորդականությամբ. լուծվելու է այս սահմանազատվող հատվածներում սահմանի պահպանությունը սահմանապահ զորքերին հանձնելու հարցը, հանձնաժողովները մինչև հուլիսի մեկը համաձայնության են գալու հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի շուրջ: Նախնական շրջանում կարևոր է, որ այդ կանոնակարգը լինի պրակտիկ աշխատանքի ձեռնարկ, որտեղ կարտահայտվի նաև այս ընթացքում ձեռք բերված փորձը, որից հետո այդ կանոնակարգը կանցնի ներպետական հաստատման ընթացակարգեր, որից հետո հանձնաժողովները պետք է հանդիպեն և պայմանավորվեն, թե ինչ հերթականությամբ են իրականացնում սահմանազատումը` որ հատվածներում, և հետագայում արդեն անցնեն սահմանազատմանը»,- ասաց նա: 
23:14 - 01 մայիսի, 2024
Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Ալմաթիում նախատեսված բանակցային գործընթացը
 |1lurer.am|

Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Ալմաթիում նախատեսված բանակցային գործընթացը |1lurer.am|

1lurer.am: data-sider-select-id="0bb1a0ea-611d-4bec-b775-1d3f7838ac82">Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությունը՝ ղազախական կողմի նախաձեռնությանը: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։ Տոկաևն առաջարկել էր երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի բանակցություններն անցկացնել Ալմաթիում: «Խորհրդանշական է, որ այս կարևոր իրադարձությունը տեղի է ունենալու Ալմաթիում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվեց պատմական Ալմա Աթայի հռչակագիրը, որն ամրապնդեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական ​​սահմանների որոշման սկզբունքները»,- ասել է Ղազախստանի նախագահը։ Տոկաևը հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր ու տևական խաղաղության շուտափույթ հաստատմանը։
13:13 - 01 մայիսի, 2024
Ալիևը հայտարարել է, թե միջնորդներն «ուզում են ներթափանցել այս տարածաշրջան՝ հանուն իրենց շահերի» |factor.am|

Ալիևը հայտարարել է, թե միջնորդներն «ուզում են ներթափանցել այս տարածաշրջան՝ հանուն իրենց շահերի» |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի բացման արարողությանն ունեցած ելույթում դրական է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացը։ «Սահմանների սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի»,- ասել է Ալիևը՝ նշելով, թե «դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքուն և Երևանը միջնորդների կարիք չունեն, հատկապես նրանց, որոնք առաջնորդվում են սեփական շահերով»։ Ըստ նրա՝ այդ «միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան՝ հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի»։ «Նրանք ցանկանում են նորից բորբոքել կրակը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում»,- հայտարարել է Ալիևը։
12:45 - 01 մայիսի, 2024
Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները

Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները

Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ «Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ Ռուսաստանի մշտական սպառնալիքների պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ համաձայնության գալը կայունության լրացուցիչ և կարևոր գործոն է։ Հուսով ենք, որ կողմերի ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում հաջողությամբ կկիրառվեն։ Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ», - նշված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։
11:31 - 01 մայիսի, 2024
Ադրբեջանցիները մտահոգված են Արծվաշենը ՀՀ-ին վերադարձնելու հեռանկարից․ ինչ իրավիճակ է օկուպացված հայկական բնակավայրում |factor.am|

Ադրբեջանցիները մտահոգված են Արծվաշենը ՀՀ-ին վերադարձնելու հեռանկարից․ ինչ իրավիճակ է օկուպացված հայկական բնակավայրում |factor.am|

factor.am: JAMnews-ի ադրբեջանցի լրագրող Ֆաթիմա Մովլամլին ներկայացրել է, թե ինչ իրավիճակ է այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղում (ադրբեջանցիներն այն անվանում են Բաշքենդ), որը 1992 թվականի օգոստոսից օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Անդրադարձում նշվում է, որ գյուղի  մուտքի մոտ տեղադրված են մի քանի ​​հենակետեր։ Թեև տեղի բնակչությունը խստորեն չի ստուգվում մուտքի և ելքի ժամանակ, որոշակի վերահսկողություն, կարծես, կա: Տեղի բնակիչների խոսքով՝ մարտական ​​դիրքերում սովորաբար ստուգում են «անծանոթներին»՝ ոչ շրջակա գյուղերից: Նշվում է, որ մշտական հսկողություն կա նաև հեռու տարածությունից։ Գյուղի բոլոր տները դատարկ են, դրանց մեծ մասը քանդվում են անուշադրության պատճառով։ Շրջակայքում էլ շատ մարդ չկա։ Լրատվամիջոցը նշում է, որ կարելի է հիմնականում տեսնել շրջակա գյուղերի բնակիչներին, որոնք իրենց անասուններին բերում են արտովայրեր կամ այնտեղ զբաղվում հողագործությամբ։ Գեդաբեկի շրջանի Շինիխ գյուղի բնակիչ 53-ամյա Վելին պատմել է, որ հայկական բնակավայրում զբաղվում է անասնապահությամբ։Նա նշել է, որ ինչ գյուղը գրավվել է Ադրբեջանի կողմից, նա կերակրում է իր ընտանիքը այստեղ խահվող անասունների շնորհիվ։ «Եթե Բաշքենդը տան հայերին, մեր վերջը կգա։ Մենք այստեղ վաստակում ենք, այս վայրերն այլևս անվտանգ չեն լինի։ Ես այդպիսին միակը չեմ, շրջակա գյուղերից մարդիկ այդպես են ապրում։ Մենք այստեղ անասուններ ենք պահում։ Մեզանից ոչ մեկն այլ աշխատանք չունի, գործազրկությունն ամենուր է։ Ոչխարներ ենք պահում, հետո վաճառում, անասունների համար սնունդ ենք գնում, ինքներս էլ ապրում այդ միջոցներով։ Այսպիսի դժվարություններով ենք վաստակում մեր հացը։ Եթե այս գյուղը չլինի, կկորցնենք գոյության վերջին հնարավորությունը։ Ստիպված կլինենք վերցնել մեր ընտանիքներն ու հեռանալ այստեղից»,- ասել է Վելին։ Լրատվամիջոցի հետ զրույցում ReAl կուսակցության ղեկավարներից Նաթիկ Ջաֆարլին ասել է, որ երկու պատճառ կա, թե ինչու հայկական գյուղը չի բնակեցվել։ «Դրանցից մեկն իրավական պատճառն է։ Հայաստանը կարող էր ասել, որ սա իմ տարածքն է, դուք բնակություն եք հաստատել այնտեղ, դրա համար պետք է փոխհատուցում վճարեք։ Կան տնտեսական և սոցիալական այլ սահմանափակումներ։ Մարդիկ Բաքու են գալիս ավելի քան 30 տարի: Եթե ​​նորմալ տնտեսական և սոցիալական քաղաքականություն իրականացվեր, ապա Բաքու ներհոսք չէր լինի։ Բաշքենդում սոցիալական ենթակառուցվածքների և տնտեսական հնարավորությունների ստեղծումը հեշտ գործ չէ՝ բնական պայմանների պատճառով»,- ասել է Ջաֆարլին։ Նա նաև ասել է, որ եթե անկլավների փոխանակում լինի, ապա անհրաժեշտ է երկու երկրներում էլ հանրաքվե անցկացնել։«Ինչպե՞ս կարող եք պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը, բանակը, պաշտոնական ներկայացուցիչները, ձեռքերը թափահարելով, կարծես ոչինչ չի եղել, քայլում են Ադրբեջանի տարածքով մոտ 30 կիլոմետր՝ շարժվելով դեպի Բաշքենդ։ Անկեղծ ասած՝ ոչ համոզիչ է հնչում է։ Նույնը վերաբերում է Հայաստանի ներսում գտնվող ադրբեջանական գյուղերին։ Այո՛, մեր սահմանին մոտ են, մի 5-15 կիլոմետր հեռավորության վրա։ Բայց, ամեն դեպքում, այս 5-15 կիլոմետրը պետք է անցնենք Հայաստանով և ապահովենք, օրինակ, բնակիչներին սնունդ, բանկային ծառայություններ, կապի ծառայություններ, գազ, լույս, ջուր։ Դա շատ դժվար և անհնար է թվում»,- ասել է Ջաֆարլին: «Ատլաս» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն էլ նշել է, որ գյուղերի հարցը կարող է լուծվել կողմերի միջև տարածքների փոխանակման միջոցով։ «Եթե նույնիսկ մնացած չորս գյուղերը, որոնք մենք պահանջում ենք, մեզ վերադարձնեն, ադրբեջանցիների համար այնտեղ ապրելը խնդիր կլինի, որովհետև մենք ստիպված ենք լինելու Հայաստանով գնալ-գալ։ Նույն կերպ, եթե նույնիսկ Բաշքենդը տեսականորեն փոխանցվի Հայաստանին, հայերը ստիպված կլինեն գնալ Ադրբեջանով։ Ուստի ապագայում այս հարցի լուծումը հնարավոր է տարածքների փոխանակման միջոցով, կարծում եմ»,- ասել է Շահինօղլուն։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
21:11 - 30 ապրիլի, 2024
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
 |azatutyun.am|

Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։ Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ։ Ըստ դիվանագիտական փաստաթղթերի, այդ գումարով պետք է մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծվեր, որը պետք է ներառեր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ «Այս աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», - ասված է փաստաթղթում, որի ընդունումը մի քանի շաբաթ է՝ արգելափակվում է Հունգարիայի կողմից։
15:59 - 30 ապրիլի, 2024