Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա
 |azatutyun.am|

Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը, Եգիպտոսի աջակցությամբ, 29, 94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազա` ռազմական գործողությունների արդյունքում Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծայրագույն պայմաններում գտնվող շուրջ 1,5 մլն անձի համար․ որոշումն այսօր կառավարության նիստում հաստատվեց։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եգիպտոս կատարած այցի ընթացքում։ Օգնությունը հիմնականում ներառում է մթերք և դեղամիջոցներ։ Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Ներքին գործերի նախարարությանը հատկացվեց շուրջ 19 մլն դրամ, մինչև Եգիպտոս հումանիտար օգնության տեղափոխումը կապահովի Հայաստանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացրեց ներգին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մարտի սկզբին Եգիպտոս այցի և նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին ասել էր, որ Երևանը միանում է Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին նաև նշելով, որ Երևանը Կահիրեի աջակցության ու խորհրդատվության կարիքն ունի` Հայաստանի կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված։
12:49 - 28 մարտի, 2024
Վաշինգտոնը ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանաձև
 |armenpress.am|

Վաշինգտոնը ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանաձև |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները ՄԱԿ-Անվտանգության խորհուրդ է ներկայացրել բանաձև, որը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում և ազատ արձակել իսրայելցի պատանդներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք ունենք բանաձև, որը հենց նոր ներկայացրել ենք, և որը քննարկվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այն կոչ է անում անհապաղ հրադադարի հաստատում և պատանդների ազատ արձակում, և մենք շատ մեծ հույս ունենք, որ երկրները հավանություն կտան դրան», - ասել է նա: Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ն կանգնած է Իսրայելի կողքին և աջակցում է իրեն պաշտպանելու՝ Իսրայելի իրավունքը՝ շեշտելով միևնույն ժամանակ քաղաքացիական անձանց չվնասելու և նրանց հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ պետքարտուղարը նաև հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի հասնել հրադադարի շուրջ համաձայնության, որն Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը քննարկում են միջնորդների միջոցով։
12:06 - 21 մարտի, 2024
Որոշում ենք կայացրել Գազայի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին. Փաշինյանը՝ Կահիրեի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Որոշում ենք կայացրել Գազայի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին. Փաշինյանը՝ Կահիրեի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ վարչապետին դիմավորել են Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Գերապայծառ Գրիգոր Օգոստինոս Գուսանը: Վարչապետը կատարել է մոմառավառություն և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Հաջորդիվ վարչապետը առաջնորդարանում կարճատև հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի: Վարչապետն անդրադարձել է Եգիպտոսի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած հանդիպումների արդյունքներին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և այլ թեմաների: «Որոշում ենք կայացրել Գազայի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին։ Ակնհայտորեն այդ հարցում Եգիպտոսի կառավարության աջակցության կարիքն ունենք, քանի որ գիտեք՝ պարզ չեն լոգիստիկ շղթաները։ Նախնական պայմանավորվածություն ունեցանք, կարծում եմ՝ գործնականում արդեն հնարավորինս արագ կկարողանանք իրագործել»,- ասել է վարչապետը։ 
17:36 - 06 մարտի, 2024
ԱՄՆ-ն կրկին վետո է կիրառել Գազայում հրադադար պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նկատմամբ՝ առաջարկելով իրենը  |amerikayidzayn.com|

ԱՄՆ-ն կրկին վետո է կիրառել Գազայում հրադադար պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նկատմամբ՝ առաջարկելով իրենը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> Միացյալ Նահանգները կրկին վետո է կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ արաբական երկրների աջակցությունը վայելող բանաձևի նկատմամբ, որը կոչ էր անում անհապաղ զինադադար հաստատել Գազայի հատվածում: Բայց այս անգամ Վաշինգտոնն առաջարկել է իր նախագիծը, որն առաջարկում է ժամանակավոր զինադադար հաստատել:  Իսրայելական ռազմուժը շարունակում է հարվածները Գազայի հարավում գտնվող ու Եգիպտոսին սահմանակից Ռաֆահ քաղաքին, ուր ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիներ են ապաստանել։ Ոմանք բազմիցս են տեղահանվել են անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր։ Իրավիճակը Գազայում վերստին հայտնվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում, և կրկին Միացյալ Նահանգները վետո է կիրառել արաբական երկրների աջակցությունը վայելող բանաձևի նկատմամբ, որը պահանջում էր անհապաղ զինադադար հաստատել Գազայում: Անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր երրորդ անգամ է, ինչ Վաշինգտոնը վետո է կիրառում Գազայում նմանատիպ բանաձի նկատմամբ: ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը այն անվանել է «անխոհեմ և վտանգավոր»․ «Իսրայելը սարսափելի հանցագործություններ է կատարում՝ միլիոնավոր անմեղ պաղեստինցիների անասելի տառապանքներ պատճառելով: Իսրայելը վետոյով պաշտպանվելու կարիք չունի: Այս խորհուրդը պետք է պաշտպանի պաղեստինցի երեխաներին, կանանց ու տղամարդկանց»: ԱՄՆ-ն առաջարկել է բանաձևի իր նախագիծը, ըստ որի պահանջվում է Գազայի հատվածում հաստատել ժամանակավոր հրադադար՝ Իսրայելի և «Համասի» միջև պատանդների գործարքին զուգահեռ: Վաշինգտոնի ներկայացմամբ, առաջարկը համաձայնեցված է Եգիպտոսի ու Կատարի հետ: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է․ «Մեր նախագիծը ընդգծում է, որ Գազայի հատվածի կրճատում չի կարող լինել և մերժում է Գազայում քաղաքացիական անձանց բռնի տեղահանումը՝ ընդգծելով նաև, որ ներկա պայմաններում Ռաֆահի վրա խոշոր ցամաքային հարձակումը չպետք է շարունակվի»: Իսրայելը նախազգուշացրել է, որ եթե «Համասի» ձեռքում պահվող բոլոր պատանդները չազատվեն մինչև այս մարտի 10-ը՝ Ռամադանի սկիզբը, ապա Ռաֆայի ուղղությամբ ցամաքային հարձակումը կշարունակվի: «Ամեն օր սպառնալիքներ են հնչում։ Չգիտենք՝ ուր գնանք»,- ասում է Ռաֆահում ապաստանած պաղեստինցի Նիհալ Օբեյդը: Այնուամենայնիվ, ԱՄՆ առաջարկած բանաձևը չի թաքցնում Վաշինգտոնի բացասական դիրքորոշումը Գազայի հատվածում իսրայելական ռազմուժի գործողությունների առնչությամբ։ Միջազգային ճգնաժամային խմբի տնօրեն Ռիչարդ Գոուանն ասում է․ «Առաջին անգամն է, որ ԱՄՆ-ն առաջարկում է մի տեքստ, որն, իրոք, պարունակում է բավականին խիստ, թեև անուղղակի քննադատություն Գազայում Իսրայելի գործողությունների և Արևմտյան ափին հաստատված իրավիճակի առնչությամբ: Կարծում եմ, սա նշան է, որ Բայդենի վարչակազմի համբերությունը սպառվում է»: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է, թե չի պատրաստվում ենթարկվել միջազգային ճնշմանը։ Այս շաբաթ Իսրայելում սպասում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գլխավոր խորհրդական Բրեթ ՄըքԳուրկին, որի նպատակն է համոզել Իսրայելին համաձայնության գալ պատանդների գործարքի շուրջ և հրաժարվել Ռաֆահում ցամաքային գործողությունից։
10:34 - 22 փետրվարի, 2024
Իսրայելը ցանկանում է տարհանել Գազայի բնակչությանը, ո՞ւր, դեպի Լուսի՞ն. Բորել
 |tert.am|

Իսրայելը ցանկանում է տարհանել Գազայի բնակչությանը, ո՞ւր, դեպի Լուսի՞ն. Բորել |tert.am|

tert.am: Իսրայելին աջակցող երկրների իշխանությունները պետք է դադարեն աղաչել նրան, որ դադարեցնի Գազայի հատվածում պաղեստինցիների սպանությունը և սկսեն քայլեր ձեռնարկել, օրինակ՝ սահմանափակել զենքի մատակարարումն Իսրայելին:Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Բոլորը գնում են Թել Ավիվ և աղաչում են այդքան մարդ չսպանել։ Չափազանց շատ սպանվածներն ինչքա՞ն են, ի՞նչ չափանիշներ են։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոչ մեկին չի լսում։ Նրանք ցանկանում են տարհանել Գազայի բնակչությանը։ Ո՞ւր, դեպի Լուսի՞ն»,- ասել է Բորելը: «Դադարեք խոսել, խնդրում եմ և ինչ-որ բան արեք», - հավելել է նա: ԵՄ դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ անհրաժեշտ է սահմանափակել Իսրայելին զենքի մատակարարումները։ «Քանի՞ անգամ եք նախարարներից լսել, որ շատ մարդիկ են սպանվել, եթե այդպես եք կարծում, եթե կարծում եք, որ շատ մարդ է սպանվել, ապա միգուցե ավելի քիչ զենք պետք է տրվի, որ ավելի շատ զոհեր չլինի», - հռետորական հարց է հնչեցրել Բորելը: Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից իսրայելական տարածք ներթափանցեցին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալները, ինչն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240-ի գերեվարմամբ։ Արմատականներն այս հարձակումն անվանել են պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին։ Իսրայելը հայտարարել է Գազայի ամբողջական շրջափակման մասին, որից հետո ցամաքային գործողություն սկսեց անկլավում։ Բախումներ են տեղի ունենում նաև Արևմտյան ափին։
11:07 - 13 փետրվարի, 2024
Իսրայելի հարվածների հետևանքով Ռաֆահում 100 մարդ է զոհվել․ ՑԱԽԱԼ-ը հայտնել է պատանդների հայտնաբերման մասին |tert.am|

Իսրայելի հարվածների հետևանքով Ռաֆահում 100 մարդ է զոհվել․ ՑԱԽԱԼ-ը հայտնել է պատանդների հայտնաբերման մասին |tert.am|

tert.am: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի Ալ-Շաբուրա թաղամասի թիրախներին հարվածներ հասցնելու մասին: Ինչպես հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը, իսրայելական հարձակման հետևանքով Ռաֆահում զոհվել է 100 մարդ, ավելի քան 230-ը՝ վիրավորվել։ Իսրայելական բանակը հայտնել է նաև Ռաֆահում իրականացված գործողության ընթացքում հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված երկու պատանդի հայտնաբերման մասին «Իսրայելի պաշտպանության բանակի, Իսրայելի անվտանգության գործակալության (ISA) և իսրայելական ոստիկանության համատեղ գործողության ընթացքում Ռաֆահում երկու իսրայելցի պատանդ է ազատ արձակվել՝ 60-ամյա Ֆերնանդո Սիմոն Մարմանը և 70-ամյա Լուիս Հարը, որոնք առևանգվել էին ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից հոկտեմբերի 7-ին Նիր-Իցհակ կիբուցից»,- ասված է բանակի հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ ազատ արձակված պատանդները «լավ վիճակում են», նրանց տեղափոխել են բուժզննման։
09:35 - 12 փետրվարի, 2024
Մենք բացարձակ հաղթանակի ճանապարհին ենք. Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի՝ հրադադարի վերաբերյալ առաջարկները |tert.am|

Մենք բացարձակ հաղթանակի ճանապարհին ենք. Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի՝ հրադադարի վերաբերյալ առաջարկները |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մերժել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման՝ Գազայում հրադադարի հաստատման եռափուլ նախագծում ներկայացված առաջարկները: Փոխարենը նա հայտարարել է, որ  Իսրայելի ռազմական հարձակումը Գազայի հատվածում կշարունակվի՝ մինչև առաջիկա ամիսներին «բացարձակ հաղթանակի» հասնելը: Ինչպես գրում է politico.com-ը, Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի առաջ քաշած պայմանները՝ հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ, որակել է «զառանցանք»՝ կոշտ քննադատելով ցանկացած պայմանավորվածություն, որը պատերազմից հետո զինյալների խմբին ամբողջությամբ կամ մասնակի վերահսկոողություն կտա Գազայի հատվածի նկատմամբ:Նեթանյահուն այս մեկնաբանություններն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից անմիջապես հետո: «ՀԱՄԱՍ-ի զառանցական պահանջներին հանձնվելը, որոնք մենք հիմա լսեցինք, ոչ միայն չի հանգեցնի գերիներին ազատելուն, այլ պարզապես կտանի դեպի ևս մեկ կոտորածի», - ասել է Նեթանյահուն երեկոյան մամուլի ասուլիսում: «Մենք բացարձակ հաղթանակի ճանապարհին ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ գործողությունը կտևի ամիսներ, ոչ թե տարիներ։  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
09:45 - 08 փետրվարի, 2024
Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի անկախությունը |hetq.am|

Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի անկախությունը |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Լոնդոնը կարող է ճանաչել Պաղեստինի անկախությունը՝ չսպասելով այդ հարցի շուրջ իսրայելա-պաղեստինյան բանակցությունների արդյունքին: Բրիտանացի նախարարի խոսքերը մեջբերել է Sky News-ը։ «Մենք միշտ ասել ենք, որ հավատում ենք երկու պետությունների գոյության վերաբերյալ որոշմանը՝ անվտանգ Իսրայել իր սահմանների ներսում և անվտանգ և կայուն Պաղեստին իր սահմանների ներսում <...> Մեծ Բրիտանիան, այլ երկրների հետ միասին, կճանաչեր Պաղեստինը որպես պետություն և կճանաչեր Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին»,- հայտարարել է Քեմերոնը։  Մինչ այդ Քեմերոնն ընդգծել էր, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Իսրայելին հոկտեմբերի 7-ին Հրեական պետության տարածքի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման պատճառով: Նա նաև կարևորել էր հումանիտար հրադադարի շուրջ երկխոսությունը: «Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները պատանդներին փրկելու ու այդ անկլավ օգնություն հասցնելու համար»,- հավելել էր Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը։ Դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը հայտարարել էր, որ Գազայի հատվածում քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների թիվը չափազանց մեծ է։
19:04 - 03 փետրվարի, 2024