Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

Պաղեստինի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Պուտինին նամակ է բերել Աբասից |armenpress.am|

Պաղեստինի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Պուտինին նամակ է բերել Աբասից |armenpress.am|

armenpress.am: Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքին Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել Է, որ Պաղեստինի ղեկավարությունից նամակ Է բերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Բացելով բանակցությունները Լավրովի հետ՝ ալ Մալիքին հաղորդել Է, որ «Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից նամակ Է բերել, որը հղված Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»: Նրա խոսքով՝ Աբասը շնորհակալություն Է հայտնում Պուտինին պատվաստման հարցում օգնելու համար, արծարծում Է մերձավորարեւելյան տարածաշրջանում փոխադարձ շահերին վերաբերող թեմաներ եւ, մասնավորապես, իրադրությունը Պաղեստինում ու Իսրայելում: «Առաջներում ամենամյա հանդիպումներ են անցկացվել մեր նախագահների միջեւ, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ցավոք, այժմ դա հնարավոր չԷ: Ուստի այլքընտրանք են հանդիսանում նման հանդիպումները»,-հավելել Է պաղեստինցի դիվանագետը: Նա անհրաժեշտ Է համարում «այդ ավանդութի պահպանումը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
14:45 - 05 մայիսի, 2021
Պետք է 2 պետություն ստեղծվի. ինչպես է Բայդենը տեսնում իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը  |tert.am|

Պետք է 2 պետություն ստեղծվի. ինչպես է Բայդենը տեսնում իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քայլեր է ձեռնարկել Մերձավոր Արևելքում Թրամփի դարաշրջանի քաղաքականությունը վերանայելու համար՝  առաջ մղելով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երկու պետությունների ստեղծմամբ կարգավորելու քաղաքականությունը, գրում է Fox News-ը։ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ նոր վարչակազմն աջակցում է «կենսունակ պաղեստինյան պետությանը», բայց «կպահպանի իր անսասան աջակցությունն Իսրայելին»։Միլսը խոստովանել է, որ Բայդենի վարչակազմի առջև բարդ խնդիր է ծառացել, քանի որ նրանք պետք է փորձեն հաղթահարել այն բացը, որն առկա է 1948 թվականին Իսրայելի ստեղծումից ի վեր:ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարը նաև հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը կարծում է՝ «Իսրայելի՝ որպես ժողովրդավարական և հրեական պետության ապագան ապահովելու լավագույն միջոցը Պաղեստինի հետ հարաբերությունների կարգավորումն է»:
12:53 - 27 հունվարի, 2021
Իսրայելը մեղմացրել է Գազայի հատվածի շրջափակումը |shantnews.am|

Իսրայելը մեղմացրել է Գազայի հատվածի շրջափակումը |shantnews.am|

shantnews.am: Գազայի հատվածում աշխատանքը կվերսկսի միակ էլեկտրակայանը։ Անկլավի ավելի քան 2 մլն բնակիչների համար էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել էր օգոստոսի 16-ին։ Իսրայելի իշխանությունները որոշել են թուլացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ հետևելով ՀԱՄԱՍ շարժման հետ ձեռքբերված հրադադարի համաձայնագրի պայմաններին։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Պաղեստինի անվտանգության ծառայություններից հայտնել են, որ Իսրայելը բացել է սահմանային կոմերցիոն անցակետը և թույլատրել վառելիքի և այլ կարևոր ապրանքների արտահանումը։ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև դիմակայության սրացումից հետո Երուսաղեմը խստացրել էր Գազայի հատվածին առնչվող միջոցառումները՝ ստիպելու ՀԱՄԱՍ-ին դադարեցնել Իսրայելի հարավի ուղղությամբ ինքնաշեն արկերի և պայթուցիկներով լցված օդապարիկների արձակումը։
09:53 - 02 սեպտեմբերի, 2020
Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները |ermenihaber.am|

Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները |ermenihaber.am|

ermenihaber.am: Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:  Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ հիշյալ համաձայնագրով ԱՄԷ-ն  «անտեսում է պաղեստինցիների կամքը» և այդ երկրի պահվածքը «կեղծավոր» որակել։  Էրդողանն, արձագանքելով այդ համաձայնագրին, ասել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին Աբու Դաբիի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու վերաբերյալ հրահանգ է տվել: Թուրքիայի նախագահի խոսքով` հնարավոր է նաև Աբու Դաբիից հետ կանչվի Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը:   Նա վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինի ժողովրդին:
10:16 - 15 օգոստոսի, 2020
Պաղեստինը ԱՄԷ-ից հետ է կանչել իր դեսպանին՝ Իսրայելի հետ այդ երկրի հարաբերությունների կարգավորման մասին հայտնի դառնալուց հետո |tert.am|

Պաղեստինը ԱՄԷ-ից հետ է կանչել իր դեսպանին՝ Իսրայելի հետ այդ երկրի հարաբերությունների կարգավորման մասին հայտնի դառնալուց հետո |tert.am|

tert.am: Պաղեստինի արտաքին գործերի նախարար Րիադ ալ Մալիքին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրություններից իր դեսպանին հետ կանչելու մասին Իսրայել-ԱՄԷ հարաբերությունների կարգավորման պատճառով: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է երկրի ԱԳՆ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ: «Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հրամանով Պաղեստինն անհապաղ հետ է կանչում ԱՄԷ-ում իր դեսպանին հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի, Իսրայելի և ԱՄԷ-ի եռակողմ հայտարարության պատճառով»,- նծվում է Րիադ ալ Մալիքի հաղորդագրությունում, որը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում: Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Ալ Նահյանը համատեղ հայտարարությամբ հույս են հայտնել, որ «խաղաղության պատմական և բեկումնային համաձայնագիրը կնպաստի խաղաղության հաստատմանը Միջին Արևելքում»: Նրանք հավելել են, որ Իսրայելը՝ որպես արդյունք, կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Ավելին՝ tert.am-ում
09:55 - 14 օգոստոսի, 2020