Պաղեստինի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Պուտինին նամակ է բերել Աբասից |armenpress.am|
14:45 - 05 մայիսի, 2021

Պաղեստինի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Պուտինին նամակ է բերել Աբասից |armenpress.am|

armenpress.am: Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքին Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել Է, որ Պաղեստինի ղեկավարությունից նամակ Է բերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Բացելով բանակցությունները Լավրովի հետ՝ ալ Մալիքին հաղորդել Է, որ «Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից նամակ Է բերել, որը հղված Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»:

Նրա խոսքով՝ Աբասը շնորհակալություն Է հայտնում Պուտինին պատվաստման հարցում օգնելու համար, արծարծում Է մերձավորարեւելյան տարածաշրջանում փոխադարձ շահերին վերաբերող թեմաներ եւ, մասնավորապես, իրադրությունը Պաղեստինում ու Իսրայելում:

«Առաջներում ամենամյա հանդիպումներ են անցկացվել մեր նախագահների միջեւ, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ցավոք, այժմ դա հնարավոր չԷ: Ուստի այլքընտրանք են հանդիսանում նման հանդիպումները»,-հավելել Է պաղեստինցի դիվանագետը: Նա անհրաժեշտ Է համարում «այդ ավանդութի պահպանումը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել