ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու Վահագն Խաչատուրյանը քննարկել են Հարավային Կովկասի զարգացումները և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում են ՄԱԿ մամուլի ծառայությունից։
«Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր աջակցությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղ լուծումներ փնտրելու ուղղությամբ շարունակվող բազմակողմ ջանքերին և բարձր մակարդակի երկխոսությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)