ՌԴ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցի մասին
 |factor.am|
13:59 - 06 մարտի, 2024

ՌԴ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցի մասին |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել նախօրեին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ ՀՀ ԱԳՆ-ն  ավելի վաղ հայտնել էր, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ ու տարածաշրջանային հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել