arm.sputniknews.ru: Ստավրոպոլի երկրամասում ՌԴ օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել մարտական առաջադրանք կատարելուց հետո ռազմակայանի օդանավակայան վերադառնալիս: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Օդաչուներն ինքնանետվել են, որոնողափրկարարական խումբը տարհանել է անձնակազմի 3 անդամի, այժմ ևս մեկ օդաչուի որոնողական աշխատանքներ են ընթանում։
Մարզպետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է՝ անձնակազմի մեկ անդամ զոհվել է։ Երկուսը ողջ են: Եվս մեկ օդաչուի որոնումները շարունակվում են։
Նախնական տվյալներով կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։
Օդանավում զինամթերք չի եղել, ինքնաթիռն ընկել է ամայի տարածքում։ Ցամաքում ավերածություններ չեն եղել։
comment.count (0)