Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի լիազորությունները
16:03 - 07 մայիսի, 2024

Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի լիազորությունները

Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի լիազորությունները։ Ելույթում նա հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է և կլինի լավ հարաբերությունների ամրապնդման համար բոլոր այն երկրների հետ, որոնք Ռուսաստանը տեսնում են որպես վստահելի և ազնիվ գործընկեր։

Պուտինի խոսքով՝ չեն հրաժարվում արեւմտյան պետությունների հետ երկխոսությունից. «Ընտրությունն իրենցն է. մտադիր են շարունակել Ռուսաստանի զարգացումը զսպելու փորձերը, շարունակել ագրեսիայի քաղաքականությունը, տարիներով շարունակական ճնշում գործադրել մեր երկրի վրա, թե՞ համագործակցության և խաղաղության ճանապարհ փնտրել»։

Նա նշել է՝ հնարավոր է երկխոսություն, այդ թվում՝ անվտանգության և ռազմավարական կայունության հարցերի շուրջ, բայց ոչ ուժի դիրքերից, և առանց որևէ մեծամտության, միայն հավասար պայմաններում՝ հարգելով միմյանց շահերը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում երդմնակալության արարողությանը։ Այսօր ասուլիսի ժամանակ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչու չի մասնակցում Պուտինի եդմնակալության արարողությանն այն դեպքում, երբ գնացել էր Էրդողանի եդմնակալության արարողությանը մասնակցելու, ասել էր․ «Թուրքիայի նախագահից հրավեր էի ստացել երդմնակալության արարողությանը մասնակցելու մասին, և հաշվի առնելով նաև մեր օրակարգը և առանձնահատկությունը՝ մասնակցել եմ։ ՌԴ նախագահից հրավեր ոնց որ թե չեմ ստացել, բայց եթե հրավեր ստանայի նաև, այսօրվա էս խոսակցությունը պակաս կարևոր չի ինձ համար (նկատի ունի մամուլի ասուլիսը - խմբ․)»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել