Իմ խորհուրդն էր ԵՄ երկրներին՝ բոյկոտել Պուտինի երդմնակալությունը․ Բորել
 |factor.am|
16:16 - 07 մայիսի, 2024

Իմ խորհուրդն էր ԵՄ երկրներին՝ բոյկոտել Պուտինի երդմնակալությունը․ Բորել |factor.am|

factor.am: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եվրոպական երկրներին կոչ է արել չմասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես ուղերձ եմ հղել ԵՄ անդամ բոլոր երկրներին, որտեղ նշել եմ, որ կարծում եմ՝ ճիշտ է արարողությանը չմասնակցելը։ Իմ խորհուրդն է՝ դա չանել։ Բացի այդ, Պուտինը մարդ է, որը Միջազգային քրեական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել»,- ասել է Բորելը։

Նա նշել է, որ սկզբում ԵՄ անդամ երկրների շրջանում քննարկում է եղել Պուտինի երդմնակալությանը մասնակցել-չմասնակցելու հետ կապված, ինչպես նաև՝ ինչ մակարդակով՝ դեսպանների կամ գործերի ժամանակավոր հավատարմատարների։

«Ինձ համար դիրքորոշումը պարզ է։ Ուկրաինացիներին ու շատ մարդկանց ամբողջ աշխարում դժվար կլինի հասկանալ, թե ինչու ենք ներկա Պուտինի երդմնակալությանը, մարդու, որը դատապարված է ՄՔԴ-ի կողմից և պատասխանատվություն է կրում Ուկրաինայում պատերազմի համար, որի ընտրությունը մենք վիճարկում ենք, քանի որ այն ազատ չէր, ընտրություններն արդար չէին։ Սա ակնհայտ հակասություն կլիներ։ Հետևաբար, իմ խորհուրդն էր ԵՄ անդամ երկրներին՝ չմասնակցել երդմնակալությանը»,- ասել է Բորելը։  




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել