tert.am: Լույս մայիսի 8-ը Ռուսաստանը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Երկրի ամբողջ տարածքում երկու անգամ հայտարարվել է օդային հարձակման տագնապ։ Այս մասին գրում է korrespondent.net-ը:
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկի խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 55 հրթիռ և 21 կամիկաձե անօդաչու թռչող սարք։ Մասնավորապես, ռուսական բանակը հարձակվել է 45 X-101/X-555 թևավոր հրթիռներով, որոնք արձակվել են Տու-95 ՄՍ ռազմավարական ինքնաթիռներից։
Էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման օբյեկտները տուժել են Ուկրաինայի վեց մարզում՝ Պոլտավայում, Կիրովոգրադում, Զապորոժիեում, Լվովում, Իվանո-Ֆրանկիվսկում և Վիննիցայում, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։
Նրա խոսքով՝ հարձակման հետևանքները ճշտվում են, էներգետիկներն արդեն աշխատում են դրանք վերացնելու ուղղությամբ։ «Ուկրէներգո»-ն հաստատել է արտադրական օբյեկտներից մեկի վնասվելը:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)