Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Պարզվել է, որ նույն զորամասի զինծառայող Գ.Ե.-ն, գտնվելով մարտական դիրքի կացարանում, վերցրել է նշված զորամասի մեկ այլ զինծառայողին ամրակցված ԱԿՄՆ տեսակի ինքնաձիգը, դրա վրա ամրացրել լիցքավորված պահեստատուփ, լիցքավորել և փողն ուղղել ծառայակից Նարեկ Նազարյանի ուղղությամբ: Այդ կապակցությամբ վիճաբանություն է առաջացել նրանց միջև, որի ժամանակ, Գ.Ե.-ն կրակոց է արձակել և Ն. Նազարյանին գլխի շրջանում պատճառել հրազենային գնդակային, միջանցիկ գանգուղեղային վնասվածք: Նազարյանը մահացել է զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին: Գ. Ե.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Նա կալանավորվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը տեղեկացնում է, որ Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակում հավաքված է եղել 11 հազար 300 մարդ:
Կիրակի երեկոյան, ժամը 18:30-ին հավաքվում ենք եւ կոնկրետ պայմանավորվում ենք, թե ինչ ենք իրականացնելու, որտեղ, ինչ չափով, ինչ ձեւ։ Մենք տարբեր մասնագիտական, փորձագիտական խմբերի հետ վերածրագրելու ենք մեր առաջիկա անելիքները՝ նպատակային, թիրախային։ Այսօր սրանով ամփոփում ենք։ Մեր սրտերի մեջ կրակը չմարած, մեր մտքերի մեջ՝ կամքը, ելնելու ուղղությունը ճշգրտված՝ գնալու ենք առաջ։ [Բագրատ Սրբազան]
Մայիս Ներսիսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն։ Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության Մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգի եզրափակչում Մայիս Ներսիսյանը ջախջախիչ հաշվով /11:00/ հաղթանակ է տարել ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ [Սամբոյի ֆեդերացիա]
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների միջև հանդիպումն այսօր ավարտվել է։ [ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան] |1lurer.am|
Երևանի քաղաքապետարանի հինգ աշխատակիցներ անգլերեն լեզվի անհատական դասընթացներ են անցնելու՝ քաղաքային բյուջեից հատկացված միջոցներով։ Քաղաքապետարանը 990 հազար ՀՀ դրամ է վճարել «Հայաստանի Ամերիկյան Համալսարան» Հիմնադրամին՝ քաղաքապետարանի աշխատակիցների համար։ Դասընթացների ընդհանուր տևողությունը 9 շաբաթ է։ Եթե բնակվում եք Երևանում, վճարում եք հարկեր, խնդրում ենք հայտնել, թե ինչպես եք վերաբերվում Ձեր վճարած հարկերից քաղաքապետարանի պաշտոնյաների անհատական գիտելիքների և կարողությունների զարգացմանը գումար ուղղելու քաղաքապետարանի որոշմանը։
Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացներին։ Հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին առաքելության ներկայությունը օգնել է նվազեցնել լարվածությունը և բարելավել անվտանգությունը մարդկանց համար։ [Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոս] |armenpress.am|
Երևանում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով: Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ։ Պարզվել է, որ վերջիններս Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել՝ գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ [Քննչական կոմիտե]
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ: Ընդգծվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման՝ ղազախական հարթակում՝ մասնավորապես Ալմաթի քաղաքում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի նշանակությունը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերի։ [ՀՀ ԱԳՆ]
Քիչ առաջ՝ պատասխանելով «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը երկքաղաքացիություն ունի, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո։ Ճշտող հարցին՝ Կանադայի՞ քաղաքացիություն ունի, վերջինս դարձյալ դրական պատասխան տվեց։ Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ վարչապետ կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հետևաբար Բագրատ Սրբազանի չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու։ Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը ինքը մինչ այս հայտարարել էր, որ հավակնություն և ցանկություն չունի վարչապետի թեկնածու առաջադրվելու և, ոչ էլ կարծում է, որ դա ճիշտ է։
ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցության նոր փաթեթ է հատկացնում |tert.am|
Այսօր 13:38Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ
Այսօր 13:26Ալմաթիում կշարունակվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունը |armenpress.am|
Այսօր 13:06ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը |news.am|
Այսօր 13:04Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է
Այսօր 12:41ՀՀ ՄԻՊ հայտարարությունը պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով
Այսօր 12:36Նիկոլ Փաշինյանը այցելել է Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոց
Այսօր 12:23Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ
Այսօր 12:10Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում. կան բերման ենթարկվածներ
Այսօր 11:44ՌԴ-ում Ֆինլանդիայի նոր դեսպանը կդառնա Մարյա Լիիվալան, Մոսկվան արդեն տվել է ագրեմանը |news.am|
Այսօր 11:24ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցության նոր փաթեթ է հատկացնում |tert.am|
Այսօր 13:38Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ
Այսօր 13:26Ալմաթիում կշարունակվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունը |armenpress.am|
Այսօր 13:06ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը |news.am|
Այսօր 13:04Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է
Այսօր 12:41ՀՀ ՄԻՊ հայտարարությունը պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով
Այսօր 12:36Նիկոլ Փաշինյանը այցելել է Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոց
Այսօր 12:23Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ
Այսօր 12:10Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում. կան բերման ենթարկվածներ
Այսօր 11:44ՌԴ-ում Ֆինլանդիայի նոր դեսպանը կդառնա Մարյա Լիիվալան, Մոսկվան արդեն տվել է ագրեմանը |news.am|
Այսօր 11:24