Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի 64 մասնակցի: Այս մասին Factor.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Ակցիայի մասնակիցները, ըստ խոսնակի, բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար` այն է չեն լսել ոստիկանի հորդորը և չեն բացել փակած ճանապարհը: |factor.am|
ՀՀ ՔԿ-ն անդրադարձել է լրագրողին հարվածելու միջադեպին՝ հայտնելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ` քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը)։ Դ․Լևոնյանը ճանաչվել է տուժող) «Կատարվում է քննություն՝ պարզելու ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է ՔԿ հայտարարության մեջ։
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. օրը լրացուցիչ կհայտարարվի: [Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարով] |tert.am|
Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ եթե կա պետություն, պետությունը պետք է ունենա սահմաններ, և այդ պետության ապագան կախված է լինելու նրանից, թե հարևանների հետ սահմաններն ինչքանով են ճշգրտված։ Հակառակ դեպքում միշտ վտանգ կա, այդ վտանգը պետք է չեզոքացնել։ Ոչ թե պետք է սպասել և այդ վտանգը չեզոքացնել այն ժամանակ, երբ այն իրականում արդեն կա, այլ այն ժամանակ, երբ դա չկա, պասիվ վիճակում է։ Հավատացնում եմ, որ մենք շատ ավելի շահագրգռված ենք և պատասխանատվություն ենք կրում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Եվ մեզ համար ամենակարևորն այն մարդկանց անվտանգությունն ապահովելն է, որոնք ապրում են այդ գյուղերում։ [ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան]
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցությունների օգտին։ «Դրանք ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատմանը, ինչի մասին են վկայում երկու երկրի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածությունները»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը Արաբական պետությունների Լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան տնտեսական համաժողովի և համագործակցության 3-րդ նիստի ժամանակ։
17-ամյա Տիգրանը այս տարվա փետրվարի 15-ին պիտի մեկներ Մոլդովա, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում նրան թույլ չեն տվել՝ տեղեկացնելով, որ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում Հայաստանից նրա ելքի վրա սահմանափակում է դրված։ Նա միակը չէ, որ նմանատիպ խնդրի առաջ է հայտնվել. քաղաքացները, որոնց նկատմամբ քրեական գործերով երբեւ կիրառվել է երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը, երբեմն թռիչքից կարճ ժամանակ առաջ են տեղեկանում, որ այն դեռ գործում է, թեեւ շաբաթներ կամ նույնիսկ տարիներ առաջ արդարացվել են։ Տարիներ շարունակ օրենսդրությամբ սահմանված չէր, թե քննիչը կամ դատավորը երբ, ինչ եղանակով եւ ինչպես պետք է ոստիկանությանն իրազեկեն այդ խափանման միջոցը վերացնելու մասին, որպեսզի վերջինս էլ համակարգի սահմանափակումը վերացնի։ 2022 թ․ հարցն ի վերջո օրենսդրությամբ կարգավորվեց, սակայն ինչպես ՄԻՊ աշխատակազմից են նշում՝ չնայած դրան՝ գործնական խնդիրները չեն վերացել։
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Այս մասին հայտնել են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները՝ նշելով, որ Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։ |azatutyun.am|
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։ [ՊՆ]
Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը եւ շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ։ Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: [ՀՀ կառավարություն]
Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել իրավապահների կողմից ArmDay.am և Oragir.News կայքերի աշխատակիցների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ։ Մեր վրդովմունքն ենք արտահայտում հայ-ադրբեջանական շփման գոտում իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների դրսևորած անհիմն ագրեսիվության և սանձարձակության, ոչնչով չարդարացված բռնությունների առնչությամբ։ Մենք վերահաստատում ենք նախորդիվ բարձրաձայնված մեր պահանջները՝ անհապաղ ծառայողական քննություն անցկացնելու և իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ուժային կառույցների՝ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների արատավոր պրակտիկան բացառելու վերաբերյալ։
ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը 64 է․ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան
22:47 - 30 ապրիլի, 2024Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
22:22 - 30 ապրիլի, 2024Ադրբեջանցիները մտահոգված են Արծվաշենը ՀՀ-ին վերադարձնելու հեռանկարից․ ինչ իրավիճակ է օկուպացված հայկական բնակավայրում |factor.am|
21:11 - 30 ապրիլի, 2024Ոստիկանները բերման են ենթարկել ԱԺԲ ակցիային մասնակցող ցուցարարներին
21:06 - 30 ապրիլի, 2024Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
21:04 - 30 ապրիլի, 2024Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. օրը լրացուցիչ կհայտարարվի. Ղազախստանի ԱԳՆ |tert.am|
20:59 - 30 ապրիլի, 2024Վեհափառ հայրապետները վերաշեշտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ամուր պահելու հրամայականը
20:58 - 30 ապրիլի, 2024Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
20:52 - 30 ապրիլի, 2024ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան |armenpress.am|
19:51 - 30 ապրիլի, 2024Կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում աշխատանքների ու ջանքերի մեկտեղումը. Իրանի դեսպան
19:09 - 30 ապրիլի, 2024ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը 64 է․ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան
22:47 - 30 ապրիլի, 2024Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
22:22 - 30 ապրիլի, 2024Ադրբեջանցիները մտահոգված են Արծվաշենը ՀՀ-ին վերադարձնելու հեռանկարից․ ինչ իրավիճակ է օկուպացված հայկական բնակավայրում |factor.am|
21:11 - 30 ապրիլի, 2024Ոստիկանները բերման են ենթարկել ԱԺԲ ակցիային մասնակցող ցուցարարներին
21:06 - 30 ապրիլի, 2024Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
21:04 - 30 ապրիլի, 2024Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. օրը լրացուցիչ կհայտարարվի. Ղազախստանի ԱԳՆ |tert.am|
20:59 - 30 ապրիլի, 2024Վեհափառ հայրապետները վերաշեշտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ամուր պահելու հրամայականը
20:58 - 30 ապրիլի, 2024Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
20:52 - 30 ապրիլի, 2024ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան |armenpress.am|
19:51 - 30 ապրիլի, 2024Կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում աշխատանքների ու ջանքերի մեկտեղումը. Իրանի դեսպան
19:09 - 30 ապրիլի, 2024