Արդեն երևի 4-5 տարի է ոչ մի բիզնեսով զբաղված չեմ, իմ հետ փոխկապակցված անձնավորությունները՝ ևս․ Լևոն Յոլյան |tert.am|

tert.am։ Այսօր ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հարցով դիմեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին: Նա Յոլյանին հարցրեց՝ Ձեր նախարար եղած ժամանակ Դուք ինչ-որ մեծ բիզնեսի օբյեկտ ձեռք բերե՞լ եք, թե՞ ոչ:

«Պրեմիում մայնինգ» ընկերությունը ծանո՞թ է ձեզ, թե ոչ»,-մասնավորեցրեց Հայկ Գևորգյանը:

ՀՊ նախագահ Լևոն Յոլյանը պատասխանեց, որ ինքն այսօրվա դրությամբ որևէ բիզնեսով չի զբաղվում. «Արդեն երևի 4-5 տարի է ոչ մի բիզնեսով զբաղված չեմ և իմ հետ փոխկապակցված անձնավորությունները ևս»։

Իսկ կոնկրետ «Պրեմիում մայնինգ» ընկերության հետ երբևէ կապ ունեցե՞լ է՝ Յոլյանը չմտաբերեց և նշեց, որ կճշտի, կասի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն