«Բլեյան հեռացիր»․ բողոքի ակցիա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բակում |factor.am|

factor.am։ Երևանի Նուբարյանի անվան թիվ 181 դպրոցի մանկավարժներն ու ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում դպրոցի բակում՝ պահանջելով, որ իրենց դպրոցի շենքում տեղակայված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրենց դպրոցի տարրական դասարանների մասնաշենքը չզբաղեցնի։

Ծնողները պնդում էին, որ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ցանկանում է, որ դպրոցի բոլոր աշակերտներն անցնեն այն կրթական ծրագիրը, որը դասավանդվում է կրթահամալիրում։ «Բլեյան հեռացիր» պաստառնելով 181 դպրոցի բակի առաջ ակցիա անցկացնող ծնողները Աշոտ Բլեյանից պահանջում էին գրավոր հաստատել, որ իրենց դպրոցի աշակերտներին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական ծրագիրը չի պարտադրվի։ Դպրոցի բակում հավաքված ծնողների հետ զրուցեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և նշեց, որ նման մտադրություն չունի։

«Այդպիսի որևէ մտադրություն ես չունեմ, ավելին՝ որևէ փաստաթուղթ իմ գիտությամբ դրա վերաբերյալ չկա։ Մեր կրթահամալիր կարող են ընդունվել միայն այն մարդիկ, ովքեր գիտակցված, ինքնուրույն և կամավոր կընտրեն մեր կրթական ծրագրերը»,- ասաց Բլեյանը՝ հերքելով ծնողներին հուզող տեղեկությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն