azatutyun.am: Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել՝ Հայաստանում այլ պաշտոնի անցնելու նպատակով, այս մասին ասաց Զարեհ Սինանյանը։
Թեև պաշտոնապես չի հայտարարվել, թե Հայաստանում ինչ պաշտոն է ստանձնելու, սակայն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Սինանյանը կնշանակվի ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար։
Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։ Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ 2014-ին է դարձել։